Գյումրիում կանայք հյուրանոցում 5000 դրամի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել. 43-ամյա կինը դատապարտվել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 43-ամյա մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման՝ հյուրանոցային հաստատություններում աշխատելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: Դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան: Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նախաքննության ընթացքում կինը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն բանի համար, որ նա, աշխատելով Գյումրիում գործող հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվողներ` կանանց հետ՝ հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, որից հետո պարբերաբար զանգահարել է վերջիններին ու հրավիրել հյուրանոց, որտեղ մարմնավաճառները 5.000-10.000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ անձանց հետ, իսկ որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ իրեն վճարել են 1000-3000-ական դրամ գումար: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ քննիչի միջնորդությունը` մեղադրյալ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, մերժվել է: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ մերժվել է նաև դատախազի միջնորդությունը` մեղադրյալ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ դատական ակտի՝ մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ կինը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am