Հղի կինն ահազանգել է, որ տան անվանափոխության համար մայրն ու եղբայրը հափշտակել են 200 հազար դոլար

Հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին և հայտնել, որ 2025 թ․ մայիս ամսից մինչ օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30 հազար ԱՄՆ դոլար, 37 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար ԱՄՆ դոլար և 20 մլն ՀՀ դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իրեն, ամուսնուն և իրենց դեռ չծնված երեխային կսպանեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը եղբորը առձեռն տվել է 200 հազար ԱՄՆ դոլար, սակայն վերջինս բնակարանի անվանափոխության հարցը շահարկելով կրկին գումար է պահանջել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շորթում կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով եղբայրը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ մորը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը TRIPP-ը «ինքնիշխան» նիկոլական Հայաստանի թշվառության ևս մեկ ապացույցն է․ Աշոտյան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա Ռուսաստանը փոխել է հռետորաբանությունը. Զելենսկի Ռուսաստանում ձերբակալել են բարձրաստիճան սպայի վրա կրակողին ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն դրամի պայմանագրեր է կնքել Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ Մահափորձից ողջ մնացած ռուս գեներալը գիտակցության է եկել WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն. Արա Այվազյան «Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, նիկոլիզմն աղանդ է»․ Նաիրա Զոհրաբյան «Երբ փոխնախագահ Դի Վենսին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»․ Հարութ Սասունյան Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչի Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի Արեգակնային ակտիվության ամենահուժկու ալիքներից մեկն անակնկալ ավարտվել է Ուկրաինան շարժվում է դեպի դժոխք. Մարգարիտա Սիմոնյան Ուկրաինա զորքեր ուղարկելը կնշանակի հակամարտել Ռուսաստանի հետ. Վիկտոր Օրբան Հղի կինն ահազանգել է, որ տան անվանափոխության համար մայրն ու եղբայրը հափշտակել են 200 հազար դոլար Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ պատարագների ժամանակացույցը Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am