500 մլն պիտի մուծենք, դա ոչ ոքի գրպանում դրված չի․ բողոքի ակցիայի մասնակիցները կառուցապատողի մոտ են
«Կոմիտաս պարկի» բազմաթիվ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել: Ակցիայի շրջանակներում ներկայացրել են իրենց դժգոհությունները կառուցապատողից և թաղամասում առկա խնդիրները։
«Կառուցապատողը ժամկետներ է խախտել՝ բնակարանները հանձնելու մասով, բացի դրանից՝ մենք օդում կախված ենք, դեռ գազ չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Կոմիտաս Պարկի» բնակիչներից մեկը, ով նոր է տեղափոխվել շենքում բնակվելու:
