Փաստացի գազ չկա․․․ լա՛վ, մենք էլ ու՞մ դիմենք․․․ «Կոմիտաս Պարկ»-ի բնակիչների բողոքը (video)
«Կոմիտաս պարկի» բազմաթիվ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել: Ակցիայի շրջանակներում ներկայացրել են իրենց դժգոհությունները կառուցապատողից և թաղամասում առկա խնդիրները։
«Կառուցապատողը ժամկետներ է խախտել՝ բնակարանները հանձնելու մասով, բացի դրանից՝ մենք օդում կախված ենք, դեռ գազ չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Կոմիտաս Պարկի» բնակիչներից մեկը, ով նոր է տեղափոխվել շենքում բնակվելու:
