«Հրապարակ»․ Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել

Նախորդ տարեվերջին գրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Տաթեւը, որը լրագրող ներկայացող, նախկինում խարդախության համար դատված, Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից Թերեզա Ասատրյանի դուստրն է, տեսաուղերձ է հրապարակել եւ հայտնել, որ իր մայրը կալանավորվել է: Նա տեսանյութում պատմում է, որ Ասատրյանը մի շարք հիվանդություններ ունի, անգամ` գլխուղեղի քաղցկեղ, ինչի համար պարտքով գումար է վերցրել, մաս-մաս վճարել, եւ, հավանաբար, հենց դա է ընկած քրեական գործի հիմքում: Մենք փորձեցինք քննչական մարմիններից պարզել, թե ինչ վարույթի շրջանակներում է կալանավորված Թերեզա Ասատրյանը, ինչ հանցանքում են նրան մեղադրում, սակայն մեզ տեւական ժամանակ պատասխանում էին, որ որեւէ քրեական գործ, որով անցնում է Թերեզա Ասատրյան անունով անձը, չկա։ Երկար փնտրտուքներից հետո պարզեցինք, որ «Թերեզա Ասատրյան» ազգանունով ներկայացող անձը, որին լրագրողները մշտապես հանդիպում էին շրջիկ պատարագների ժամանակ, որը ողջունում է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի բոլոր ստատուսները, մեկնաբանություններ գրում, անպատվում Փաշինյանին քննադատողներին, իրականում անձնագրով Թերեզա Սարգսյան է, այլ ոչ թե՝ Ասատրյան։ 

Ըստ մեզ տրամադրված տեղեկատվության, 2022-ին Թերեզա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով զորակոչիկին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու որեւէ լիազորություն, խաբեության եղանակով Լոռու մարզի ՏՍ-ում հաշվառված զորակոչիկ Հովհաննես Մանուկյանին ձմեռային զորակոչի ընթացքում՝ կեղծ հիվանդության ախտորոշմամբ, պարտադիր զինծառայությունից ազատելու համար, վերջինիս հորից՝ Գրիգոր Մանուկյանից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ 5 հազար դոլար գումար, սակայն հետագայում Հովհաննես Մանուկյանը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։ Որից հետո գումարը տված անձը, հավանաբար, բողոքել է, եւ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում էլ պատարագասեր տիկինը հայտնվել է բանտում:

3 տարի տեւած դատա­քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարին վճռել է Թերեզայի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։ Դատավճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, որն այն անփոփոխ է թողել, հետո՝ Վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել բողոքը, եւ Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ Ասատրյան-Սարգսյանը հայտնվել է ՔԿՀ-ում: Ընդ որում, մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը եղել է ազատության մեջ, հավանաբար, իշխանամետ լինելն է օգնել:

Թերեզա Ասատրյան-Սարգսյանը, հիշեցնենք, նախկինում էլ է դատվել խարդախության համար, նրա նկատմամբ ժամանակին կիրառվել է համաներում։ Նա 2018-ին մեծ ոգեւորությամբ ողջունել է Փաշինյանի՝ իշխանության գալը, մտերմացել է ՔՊ-ականների հետ, գուցե ինքն էլ է կուսակցական, որովհետեւ բազմաթիվ լուսանկարներ ունի ՔՊ անդամների հետ։ Նա չնայած հայտարարում էր, որ կռվել է Արցախի համար, սակայն Արցախը հանձնած իշխանություններին շատ էր սիրում, իսկ Արցախը պահած իշխանությունների հանդեպ մեծ ատելություն էր տածում։ Նիկոլ Փաշինյանի շրջիկ պատարագների ժամանակ նա, որպես կանոն, հարձակվում էր լրագրողների վրա, կոպտում նրանց:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Ժողովու՛րդ, Քոչարյանն իր խոստացածից ավելին է անելու․ Արա Վարդանյանը մանրամասնում է (video) Օտարերկրյա պաշտոնյան գիտե՞ք՝ ինձ ինչ ասաց․ Արման Աբովյան (video) 500 մլն պիտի մուծենք, դա ոչ ոքի գրպանում դրված չի․ բողոքի ակցիայի մասնակիցները կառուցապատողի մոտ են #ՀԻՄԱ․ «Թուրքիան հենց այդ պահին հարձակվելու է, Նիկոլն արդեն տվել է համաձայնությունը». Արա Վարդանյան (video) Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Զատուլինի հայտարարությունից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ինչպե՞ս կանխել Փաշինյանի խայտառակ թատրոնը․ ի՞նչ է սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Փաստի առաջ ենք․ Փաշինյանի աշխատակազմից էլ չեն պատասխանում․ բնակիչների բողոքը (video) Կաշմառների մեջ ենք. բնակիչներն ահազանգում են (video) Երևան-Ապարան ավտոճանապարհին մեքենաներն արգելափակված են․ ի՞նչ իրավիճակ է այս պահին (video) Օդից կախված ենք, ձմեռը հազիվ են մարդիկ անցկացնում. բնակիչների բողոքի ակցիան (video) Փաստացի գազ չկա․․․ լա՛վ, մենք էլ ու՞մ դիմենք․․․ «Կոմիտաս Պարկ»-ի բնակիչների բողոքը (video) Հայաստանը՝ թնդանոթի միս․․․ ի՞նչ է բանակցում Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video) «Երևան Սիթի»-ի հրդեհի ժամանակ փրկարար ծառայության պետի խայտառակ պահվածքը․այդպիսի բան չի՛ կարելի անել (video) Գագիկ Ծառուկյանի կարևորագույն առաջարկը․ Միքայել Մելքումյանը մանրամասնում է (video) Վաղը, եթե ՀՀ ԶՈՒ-ն զորավարժություն անի, ովքե՞ր են լինելու հավանական հակառակորդները․ Արտակ Զաքարյան (video) «Փաշինյանի կոշիկի տակ ճմռթվածնե՛ր, ձեզ հետ ո՞նց խոսենք»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հրապարակ»․ Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել «Հրապարակ»․ Մարտունու համայնքապետի տեղակալը՝ դատական սկանդալների կիզակետում Ահազանգ․ կեղտաջրերը լցվում են շենքերի բակեր, սեփական տներ, անգամ ննջասենյակներ և հյուրասենյակներ ՇՏԱՊ․ Նիկոլի կառավարությունից ասել են`չեն ուզում Վենսը Վեհափառին հանդիպի․ Հարութ Սասունյան (video) 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Փաշինյանի բերած աղետալի խաղաղությունը մենք արդեն տեսել ենք․ հիմա մի անելիք ունենք․ Նարինե Դիլբարյան (video) Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am