Իրանում իրավիճակը կայունացել է. «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր (տեսանյութ)

Վերջին օրերին Իրանում ընթացող բողոքի ցույցերը դադարել են և իրավիճակը հանդարտվել է, “Ամերիկայի Ձայն”-ի հետ զրույցում ասում է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք”. թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Դրա հետ մեկտեղ տեղի ունեցան իշխանամետ ուժերի հանրահավաքներ, ուր հանրահավաքների մասնակիցները աջակցություն էին հայտնում Իսլամական Հանրապետության գործող իշխանություններին: «Երեկ և այսօր տեղի ունեցան կառավարական համակարգին պաշտպանող ուժերի քայլերթեր և ցույցեր: Երեկ դրանք տեղի ունեցան կենտրոնական խոշոր քաղաքներում, այսօր կլինեն նաև այլ բնակավայրերում»,- ասում է Դերենիկ Մելիքյանը: Մելիքյանի խոսքերով Իրանի իշխանությունները, ի դեմս նախագահ Ռոհանիի, սկզբնական շրջանում ընդունել էին, որ ցուցարարների տնտեսական պահանջներն ունեն արդարացի բնույթ: Հետագայում, ըստ Ալիք օրաթերթի խմբագրի, դրանք վերաճեցին քաղաքական և հակակառավարական լոզունգների, արձանագրվեցին հարձակումներ իրավապահների ու զինվորականների դեմ, որի արդյունքում բախումներն ավելի սաստակացան և գրանցվեցին զոհեր, իսկ Իրանի իշխանությունները բարձրաձայնեցին օտարերկրյա միջամտության փորձերի մասին: Ըստ Մելիքյանի, քաղաքական բնույթի պահանջները սակայն ծավալուն բնույթ չէին կրում: Մելիքյանի կարծիքով Իրանի կառավարության ձեռնարկած որոշ քայլեր օգնեցին կայունացնել իրադրությունը: «Կառավարությունը որոշ քայլեր արդեն ձեռնարկում է մի շարք ապրանքատեսակների գների իջեցման և հետագա թանկացումները կանխարգելու ուղղությամբ, որոնք նախանշան են կառավարության պատրաստականության լուծելու տնտեսական խնդիրները: Գործադիրին աջակցում է երկրի օրենսդիր մարմինը , որը նախատեսում է որոշումներ ընդունել այս ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը: Ամերիկյան վերլուծաբաններ իրենց հերթին կարծում են, որ Իրանի իշխանությունները դասեր են քաղել արաբական երկրների հեղափոխություններից, ինչի արդյունքում իրավապահ մարմինների գործողություններն ավելի զուսպ էին՝ համեմատած նախորդ տարիների ընդվզումների հետ: American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Ալեքս Վատանգան էլ գտնում է, որ այս վերջին իրադարձություններն ամենաարյունոտ բախումները չէին՝ չնայած շուրջ երկու տասնյակ զոհերին և ավելի քան 400 ձերբակալվածներին: Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցվել էին հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր մարդիկ ձերբակալվել էին և հայտնվել ճաղերի հետևում: «Իրավիճակը փոխվել է: Վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Իրանի ժողովուրդն է առերեսվում ամբողջ իշխանությանը: 2009 թվականին պայքարը վարչակարգի ներսում էր երկու խմբավորումների միջև: Այժմ Իրանի ժողովուրդն է կանգնած իշխանության դեմ, և վարչակարգը պետք է լուրջ մտածի, թե ինչպես է գործում»,- ընդգծում է Հուշանգ Ամիրահմադին Ռութգերսի համալսարանից: Ցույցերի ժամանկ ձերբակալություններին անդրադարձավ նաև Դերենիկ Մելիքյանը: «Նախկին օրերին ձերբակալված պատանի ցուցարարներն արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մի հատված էլ պետք է անցնի դատական գործընթացի միջով: Իրավապահները հայտարարել են, որ եթե նրանց գործողություններում չհայտնաբերվի որևէ չարաշահում կամ այլ միտումներ, նրանք ևս ազատ կարձակվեն»,- նշում է Դերենիկ Մելիքյանը: Ալիք թերթի խմբագիրը խոսեց նաև քաղաքական այս ճգնաժամի օրերին իրանահայ համայնքի դիրքորոշման մասին. «Ներքին խնդիրների վերաբերյալ սկսած 79 թվականի հեղափոխությունից ի վեր իրանահայությունը ուղակի դիրքորոշման անհրաժեշտություն չի ունեցել: Միշտ հակված է եղել կանգնել համընդհանուր շահերի ու համաժողովրդական պահանջների, ինչպես նաև՝ Իրանի պետականության կողքին՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանին սահմանակից կարևոր երկիր է: Ցանկանում ենք տեսնել կայունություն և խաղաղություն և անշուշտ, եթե կան սոցիալական, տնտեսական դժգոհություններ, իրանահայությունը ևս դրանց կողքին է»,- ասում է Մելիքյանը Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները մեղադրեցին օտար ուժերին, մասնավորապես ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Սաուդյան Արաբիային ցույցերի հրահրման մեջ: ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել բողոքի ցույցի մասնակիցներին: ԱՄՆ-ի վերլուծաբանների կարծիքով այսօր իրադրությունը Իրանոմ փոխվել է, որը ստիպում է իշխանություններին վերանայել նախկին մոտեցումները: Այսօր, ի տարբերություն 2009 թվականի ցույցերի, իշխանության առջև կանգնած է Իրանի ժողովուրդը, որը բողոքում է ընդդեմ կոռուպցիայի ու թերի տնտեսական կառավարման: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ամերիկայի Ձայն-ին տրված հարցազրույցում աջակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։ Նա մեղադրել է նախորդ վարչակազմին Իրանի ժողովրդին համապատասխան աջակցություն չցուցաբերելու մեջ 2009 թվականի զանգվածային ցույցերի օրերին:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am