Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը։ Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգեւոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգեւորականները մեկնեն Ավստրիա։ Նրանք կարծում են, որ Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը` ի վնաս Եկեղեցու: Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին էին Եպիսկոպոսաց ժողովը պատրաստվում հրավիրել, որը չեղարկվեց իշխանական ճնշումների ներքո։ Գուցե Վեհափառը հույս ունի, իրավիճակը չսրելով, Փաշինյանին բերել կառուցողական դաշտ, սակայն նա քանիցս կրկնել է, որ միայն կաթողիկոսի հեռանալու հարցի շուրջ կարող է բանակցել եկեղեցու սպասավորների հետ։ Մյուս կողմից՝ նախանձելի վիճակում չէ նաեւ Փաշինյանը` իր սկսած արշավը դոփում է տեղում, թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են կաթողիկոսի դեմ հայտարարած պատերազմում, սակայն դեռ հույս ունեն, որ «կհաղթեն», եթե հաղթեն հունիսի ընտրություններում եւ իշխանությունը պահեն: Այդ ժամանակ արդեն Վեհափառի գնալը կդառնա օրերի, անգամ՝ ժամերի հարց։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը