«Փչացած հեռախոս» աշխատողներին
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելուց հետո պարբերաբար տեսակցել եմ ԱԱԾ մեկուսարանում: Ասել եմ` եթե մեղադրական դատավճիռ եղավ, այլևս ազատ ես քաղաքականությամբ զբաղվել: Սեպտեմբերի 29-ին առաջին ատյանը սրբազանին մեղավոր ճանաչեց՝ վճիռը հետաձգելով մոտ մեկ շաբաթ:
Նույն օրը գնացել եմ ԱԱԾ, սրբազանին ասել` ժամանակն է: Ինձ 2 գրություն է ուղարկել` հրապարակելու նպատակահարմարությունը թողնելով ինձ: Ասել եմ` մինչև դատավճիռը հաստատ չեմ տպագրելու, վճռի հրապարակումից հետո միասին կքննարկենք, միասին կորոշենք: (Գրությունների բովանդակությունը քիչ աղերս ունի օրերս ՖԲ-ում շարադրվածի հետ):
Ոչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Վեհափառ Հայրապետը գրությունները չեն տեսել:
Վճռից հետո նորից հանդիպել-քննարկել ենք հրապարակելու հարցը: Միասին որոշել ենք` այլևս իմաստ չունի:
Սա է ճշմարտությունը: Ով, ում միջոցով է փորձում ուղղորդել, ով ինչու է բզբզում թեման, գիտեմ, բայց դրանց չեմ անդրադառնա:
Այսօր էլ եմ հանդիպել սրբազանին հիվանդանոցում: «Ես Քոչարյանին նամակ չեմ գրել»` իր խոսքերն են: Սրբազանը սիրով կհաստատեր ասածս, բայց տնային կալանքի որոշումից դեռ պարզ չէր` կարող է հայտարարություն անել, թե ոչ:
ՀԳ. Այս գրության վերնագիրը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքից է:
Աղվան Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր
