Ավազակային հարձակում «Թոմի Հիլֆիգեր» հագուստի խանութի աշխատակցի նկատմամբ

հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Ստեփան Իփեքչյանը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ 3 հոգի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, հարձակվել են իր վրա, իրենից գողացել 2 բջջային հեռախոս, գումար, լիցքավորիչ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Իփեքչյանը հայտնել է, որ նրանցից մեկը եղել է դանակով զինված։ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 31-ամյա Հայկ Խանգելդյանին, իսկ ժամեր անց Ոստիկանություն է բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 26-ամյա Հարություն Սագիյանը, Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Պողոսյանը և Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Անդրեասյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է ննչական խումբ և խմբի ղեկավար, քննիչ Գարիկ Նահապետյանի որոշմամբ Հ. Խանգելդյանը, Հ. Սագիյանը և Գ. Անդրեասյանը ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով որպես կասկածյալներ, ձերբակալվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են Գ. Անդրեասյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Իսկ Հ. Խանգելդյանը հաշվառված է Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցում, սակայն բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Ս. Իփեքչյանն աշխատում է «Թոմի Հիլֆիգեր» հագուստի խանութ-սրահում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am