«Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով այսօր կայացած դատական նիստում հետազոտվեցին իրեղեն ապացույցները՝ զինծառայողների հագուստների կտորներն, այրված կացարանից գույքի մնացորդներ, զինվորական այլ պարագաներ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հետազոտվեց ձմեռային զինվորական բաճկոն՝ Եղիշե Հակոբյանին պատկանող, որը վնասված էր, բայց, ինչպես արձանագրեց տուժող կողմի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը՝ այրված չէր, առերևույթ հրդեհի հետքեր առկա չեն, արհեստական կտրվածքներ են։

Հանրային մեղադրողն արձանագրեց, որ տաբատի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, որի արդյունքում ամբողջականությունը խախտված է, կա հրդեհի հետքեր։ Նորայր Նորիկյանը, սակայն, նշեց՝ հրդեհի հոտ չկա։ Եղիշե Հակոբյանի հագուստի առնչությամբ կողմերը կասկածներ ունեն, որ դա նրան չի պատկանում, թե ինչպես է այն հայտնվել իրեղեն ապացույցների մեջ՝ որպես Եղիշե Հակոբյանի հագուստ՝ պարզ չէ։ Եղիշե Հակոբյանն ինքը հայտարարեց, որ նման մուշտակ չի ունեցել, իրեղեն ապացույցն իրենը չէ։ Հրդեհից ողջ մնացած Գարուշ Սարգսյանի հագուստը ևս կասկածներ առաջացրեց, տուժող կողմն ընդգծեց՝ այրվածքներ առկա չեն, մկրատով արված կտրվածքներ են։ Հետազոտվող իրեղեն ապացույցների շարքում էին ինքնաձիգեր, որոնք ևս կիսաայրված էին, պատված՝ մրով, դետալները՝ վնասված։ Ընդ որում, վնասված ինքնաձիգերից մեկը պատկանել է Լևոն Խառատյանին, որը ևս այրված էր, սակայն Խառատյանը եղել է հերթապահության, այսինքն՝ զենքը չպետք է լիներ կացարանում։ Իրեղեն ապացույցներից պարկուճների հետազոտումը ևս դժվարությամբ եղավ, պարկուճներն ամբողջությամբ թափված են եղել, փորձագետի անհրաժեշտություն կար։ Նիստի ընթացքում վեճ եղավ, ծնողներից մեկը փաստեց, որ երկաթն այրվել է, իսկ հագուստը՝ ոչ։ Դատարանում այսօր հետազոտվեց նաև վառարանը, որը թեժացնելու ընթացքում, ըստ վարույթն իրականացնող մարմնի, առաջացել է հրդեհը։ Վառարանը վնասված էր, դեֆորմացված, եղել են մոխրի հետքեր։ Զոհված զինծառայողների ծնողներից մեկը, մոտենալով վառարանին, ասաց, որ Եղիշե Հակոբյանը հայտարարում էր, որ բենզինը լցնելիս՝ «բոցը լցվել է դեմքին», ծնողը կասկածներ հայտնեց այդ առնչությամբ՝ նշելով, որ վերևից լցված բենզինն իջնում է, բացառվում է, որ այդպես լինի, կմիջնորդեն՝ նորից նույնն անել, եթե ոչ Հակոբյանը, ապա՝ ինքը կանի։ Միևնույն ժամանակ, վառարանի խողովակները բացվածքներ են ունեցել, չկան մոխրի հետքեր, վառարանն ամբողջական չէ։ Հետազոտվող իրեղեն ապացույցների թվում էր նաև բենզինի շշերը։ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ աբսուրդ է, որ Ազատի զորամաս ջրի շշով են դիզվառելիք մատակարարել։ Եղիշե Հակոբյանն էլ ուշադրություն հրավիրեցին շշի պարունակության չափի վրա։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։


Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն ԱԺ ընտրության օրը նշանակվեց․ երբ ԿԸՀ-ն նիստ կգումարի Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվն ավելացել է Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Սրբազանին պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ` տրամաբանական ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայ գերիների մասին հայտարարության պատճառով Իշխանության անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում տարակուսելի է․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am