Արմավիրում 55-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հոգեհանգստի մասնակիցներին. 1-ը տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին և 45-ամյա Նաիռա Աղաջանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Ս. Գրիգորյանը, Գ. Ղուկասյանը, Ի. Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Ն. Աղաջանյանը տեղում մահացել է։ Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի և քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆռանգյանի գլխավորությամբ, ու եթե ոստիկանները վրաերթի հեղինակ ճիվաղին չպահեին, ապա վրաերթի ենթարկվածների հարազատները հաշվեհարդար կտեսնեին նրա հետ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am