Իշխանության անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում տարակուսելի է․ հայտարարություն

Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը։

«Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ Այն հանդիսանում է քաղաքական հետապնդման ու հայատյացության դասական օրինակ և հակասում է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Ժնևի կոնվենցիաներին և դրանց հավելյալ արձանագրություններին, ինչպես նաև արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և ռազմագերիների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորություններին։

Չնայած նման զարգացումների կանխատեսելիությանը՝ տեղի ունեցածը խոր մտահոգություն և ցավ է առաջացնում, քանի որ ևս մեկ անգամ փաստում է միջազգային իրավական մեխանիզմների ընտրողական կիրառումը, բարոյական պատասխանատվության բացակայությունը և ուժի կիրառման միջոցով իրավունքի փոխարինումը։ Ազատագրական պայքարի նպատակները դիտավորյալ խեղաթյուրվում են, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը փաստացիորեն ստորադասվում է ուժի սպառնալիքին։

Առանձնապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման գործընթացի շուրջ հնչող հայտարարությունների ֆոնին, այն պայմաններում, երբ միջազգային որոշ դերակատարներ կամ լռում են, կամ փաստացի աչք են փակում միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա՝ դրանով իսկ նպաստելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը։

Դիվանագետների համահայկական խորհուրդը անհրաժեշտ է համարում հստակ արձանագրել, որ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարարներ Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ նաև ԱՀ նախագահ) և Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ Դավիթ Իշխանյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը իրենց գործունեությունն իրականացրել են բացառապես խաղաղության հասնելու, տարածաշրջանային կայունության ապահովման և իրենց ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով։ Նրանց քրեականացումը չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում։

Մենք խորապես համոզված ենք, որ մեր հայրենակիցների ապօրինի գերեվարումը և պատանդառությունը, դրան հաջորդած փակ, քաղաքականապես ուղղորդված դատավարությունները, հորինված մեղադրանքներն ու կանխորոշված պատժաչափերը հանդիսանում են քաղաքական հաշվեհարդար ազգությամբ հայ անձանց նկատմամբ և կարող են որակվել որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։

Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունների մինչ այժմ ցուցաբերած գործողություններն ու, առավել ևս, անգործությունը մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և նրանց հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք են առաջացնում։ Այս խնդիրը կարող է լուծվել, իսկ կասկածներն էլ կփարատվեն միայն ու միայն Ադրբեջանում ապօրինի կալանավորված և դատապարտված բոլոր անձանց լիակատար ու անվերապահ ազատման, ապա և՝ իրենց ընտանիքներ վերադառնալու դեպքում։

Դա բոլոր հայորդիների և հայկական պետության արժանապատվության հարցն է»:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն ԱԺ ընտրության օրը նշանակվեց․ երբ ԿԸՀ-ն նիստ կգումարի Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվն ավելացել է Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Սրբազանին պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ` տրամաբանական ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայ գերիների մասին հայտարարության պատճառով Իշխանության անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում տարակուսելի է․ հայտարարություն «Նիկոլական աղանդին անուն է պետք գտնել». Կարեն Վրթանեսյան Մոսկվան վաղուց խոստումներին ու արցունքներին չի հավատում, մարտավարություն են փոխում, Միքայել Սրբազանի խափանման միջոցի փոփոխության մասին. Ղևոնդյան Քրիստոսի արձանից հետո ում արձանը կկառուցի Գագիկ Ծառուկյանը Քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների․ տղամարդիկ կալանավորված են
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am