Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից

Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից։
Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) օրեր առաջ մտահոգություն էր հայտնել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության գործուներության վերաբերյալ, որը տարիներ շարունակ սիրողական մակարդակի հետոզոտություններ է իրականացնում Հայաստանում՝ դրանք ներկայացնելով որպես գիտական, իսկ վերջերս հողի ու նաև մարդկանց կենսաբանական նմուշներ է հավաքել Սյունիքի մարզից, արտահանել դրանք Հայաստանից, առանց պատշաճ վերահսկողության և գիտական մեթոդաբանության։
Ասոցիացիայի մտահոգություններին արձագանքել են Հայաստանում գրանցված մի խումբ հասարակական կազմակերպություններ՝ համարելով, որ ՀՀՄԱ հայտարարությունը թիրախավորում է հասարակական կազմակերպություններին: Նման արձագանքն առնվազն զարմանալի է, հատկապես, երբ այդ հայտարարությունը ստորագրած հասարակական կազմակերպությունների մեծ մասը մասնագիտացված է բնապահպանության հետ չառնչվող ոլորտներում, հետևաբար չի կարող տեղյակ լինել, արդյոք մեր մասնագիտական մտահոգությունները տեղի՞ն են, թե՞ ոչ։ ՀՀՄԱ-ն միշտ բաց է Հայաստանում բնապահպանական ցանկացած խնդրի թափանցիկ, օրինական և մասնագիտական ուսումնասիրության և քննարկման համար։ Սակայն կոնկրետ այս խնդրով մեր հարցադրումները և պնդումնեը շարունակում են մնալ տեղին և լեգիտիմ․
 Որևէ արտերկրյա կազմակերպություն Հայաստանում բնապահպանական ուսումնասիրություն իրականացնելիս, առավել ևս բնակչությունից կենսաբանական նմուշներ վերցնելիս և արտերկրի լաբորատորիաներ արտահանելիս պետք է ունենա պատկան գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությունը և ամենախիստ վերահսկողությունը։ Սա ցանկացած երկրում ամենամինիմալ պահանջ է նման գործունեության համար։
Նման անհրաժեշտություն կա առավել ևս այն պատճառով, որ Հայաստանում արդեն մի քանի տարի «ուսումնասիրություններ» իրականացնող «Առնիկան» ոչ մի նման ուսումնասիրություն չի իրականացնում, օրինակ, Ադրբեջանում, մինչդեռ Ադրբեջանում պարբերաբար հղում են անում «Առնիկայի» անհիմն հայտարարությունների վրա՝ Հայաստանին մեղադրելով «տարածաշրանն աղտոտելու» մեջ։
Եվ վերջապես՝ բնապահպանական և կենսաբանական փորձաքննություններ իրականացնելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել գիտական մեթոդաբանությունը և համապատասխան վավերացման ու մասնագիտական վերահսկողության պահանջները: Բնապահպանական ազդեցության աղբյուրների հետազոտությունը տարիների աշխատանք է՝ հստակ մեթոդաբանությամբ, տարբեր ժամակաշրջանների ու տարածքների երկարատև մոնիտորինգով, որը նույնպես կարող է բավարար չլինել հիմնավոր եզրակացություններ անելու համար։ Ասոցիացիան առնվազն մանուպալյատիվ է համարում մի քանի օր նմուշ հավաքելը և դրա հիման վրա «գիտական արդյունքներ» հրապարակելը։
Վերը նշված հարցադրումներից հատկապես ինչի՞ հետ համաձայն չեն հայտարարության տակ ստորագրած հասարակական կազմակերպությունները։ Ցավում ենք, որ այս պարզ հարցադրումները և թափանցիկության մինիմալ ակնկալիքը հասարակական կազմակերպություններից առաջացրել են վերջիններիս նման ցասումը և հույս ունենք հետագայում ավելի կառուցողական գործելաոճի ականատես լինել։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
ԱԺ ընտրության օրը նշանակվեց․ երբ ԿԸՀ-ն նիստ կգումարի Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվն ավելացել է Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Սրբազանին պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ` տրամաբանական ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայ գերիների մասին հայտարարության պատճառով Իշխանության անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում տարակուսելի է․ հայտարարություն «Նիկոլական աղանդին անուն է պետք գտնել». Կարեն Վրթանեսյան Մոսկվան վաղուց խոստումներին ու արցունքներին չի հավատում, մարտավարություն են փոխում, Միքայել Սրբազանի խափանման միջոցի փոփոխության մասին. Ղևոնդյան Քրիստոսի արձանից հետո ում արձանը կկառուցի Գագիկ Ծառուկյանը Քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների․ տղամարդիկ կալանավորված են Իշխանությունը «հաշվարկել է»՝ Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս է, քան օգուտ. փաստաբան Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցեր քննարկել. Լավրով Վենսի տարածաշրջանային այցին ընդառաջ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը համայնքային արշավ է սկսել Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր «Արա, քեզ որ 36 հազար տան, դու ո՞նց կապրես»․ ազատամարտիկն՝ Արսեն Թորոսյանին (video) Վարդան Ղուկասյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի. Փոստանջյանը՝ փաստերով (video) Սկանդալային պատմություն․ 2 ամիս նստել եմ՝ Արգիշտի Մեխակյանի պատճատով (video) «Գերիները վերադառնալու են ու Նիկոլ, գիտե՞ս՝ քեզ ինչ անեն»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Անգամ դատախազները գիտեն՝ Միքայել Սրբազանի մասով իրենց բողոքը բավարարման շանս չունի․ պաշտպան (video) Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից «Ժամ առաջ սրանց պետք է դուրս շպրտել․ Ալիևն արդեն գին է ուզում»․ Հայկ Նահապետյան (video) «…Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…». Տեր Ղևոնդ քահանա Գափոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am