Հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։

Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հանդիսանում են պետական ահաբեկչության ու քաղաքական հաշվեհարդարի բացահայտ դրսևորում՝ նպատակ ունենալով վարկաբեկել հայության երեք տասնամյակից ավելի տևած սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը, որն իրականացվել է միջազգային իրավունքի, մասնավորապես, դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի լիակատար համապատասխանությամբ:

Ադրբեջանում այդ շինծու «դատավարությունները» շարունակությունն են Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ռազմական ագրեսիայի և 2023թ. իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների, որոնք միջազգային իրավունքը միանշանակորեն որակում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ:

Անընդունելի և դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր՝ որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն։

Անկախ այն բանից’ միջազգային հանրությունը աշխարհաքաղաքական վայրիվերումների բովում նկատում է դա, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երեք տասնամյակից ավելի եղել է միջազգային հարաբերությունների ու ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի օրակարգերի անբաժան մասն ու 15 տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարները հաստատել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հետևաբար, այդ ինստիտուտների համապատասխան արձագանքի բացակայության դեպքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընդունված «դատավճիռները» հավասարապես վերաբերում են այդ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է’

մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար և համոզված ենք, որ ի վերջո արդարությունը հաղթելու է և իրական հանցագործները ստանալու են իրենց արժանի պատիժը»:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
«Արա, քեզ որ 36 հազար տան, դու ո՞նց կապրես»․ ազատամարտիկն՝ Արսեն Թորոսյանին (video) Վարդան Ղուկասյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի. Փոստանջյանը՝ փաստերով (video) Սկանդալային պատմություն․ 2 ամիս նստել եմ՝ Արգիշտի Մեխակյանի պատճատով (video) «Գերիները վերադառնալու են ու Նիկոլ, գիտե՞ս՝ քեզ ինչ անեն»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Անգամ դատախազները գիտեն՝ Միքայել Սրբազանի մասով իրենց բողոքը բավարարման շանս չունի․ պաշտպան (video) Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից «Ժամ առաջ սրանց պետք է դուրս շպրտել․ Ալիևն արդեն գին է ուզում»․ Հայկ Նահապետյան (video) «…Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…». Տեր Ղևոնդ քահանա Գափոյան «Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են»․ Տեր Եսայի Հայկական բարեգործական կազմակերպությունները մարդասիրական կոչով դիմել են ԱՄՆ փոխնախագահին Ադրբեջանը բողոք է հայտնել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» ստեղծագործության համար Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել. ՌԴ դեսպան Վարդան Ղուկասյանի մոտ մահվան հավանականությամբ ինֆարկտի առաջացման ռիսկ կա․պաշտպան Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց․ կիրառվեց տնային կալանք (video) Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին Խոշոր սկանդալ․ Թրամփը կպլստա՞ (video) Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի․ Անուշ Պողոսյան Արա՛, դու ի՞նչ գործ ունես, եկել ես Եռաբլուր․ ազատամարտիկ (video) Պատմությունը կրկնվելու հատկություն ունի․ այսօրվա իրականությունն էլ դրա վկայությունն է․ Հայր Դերենիկ Հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար․ Արցախի ԱԺ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am