Եպիսկոպոսաց ժողովն օրինական է՝ անկախ վայրից ու ձևաչափից. Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, կանոնների և պատմական փորձառության վրա։

Ժողովների շարքում հատուկ տեղ ունեն այն մարմինները, որոնց կազմում բացառապես հոգևորականներ են ընդգրկված։ Այդպիսիք են՝ քահանայից, միաբանական ու եպիսկոպոսաց ժողովները։ Եպիսկոպոսաց ժողովը Հայոց Կաթողիկոսին առընթեր գործող կանոնական մարմին է, որի իրավասության շրջանակը ներառում է եկեղեցական կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ հոգևոր-կրոնական, կարգապահական, վարչական-կազմակերպչական, կրթական, քարոզչական, մշակութային, տնտեսական, կանոնական, ծիսական, միջեկեղեցական և այլն։ Ժողովի քննարկումներն ու որոշումները պարտադիր պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի, ընդունված կանոնների, եկեղեցական հայրերի ուսուցումների և սրբազան ավանդության վրա։

Ժողովը հրավիրում և նախագահում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Օրակարգի կազմումը նրա իրավասության ներքո է, սակայն ժողովական յուրաքանչյուր եպիսկոպոս ունի հարց առաջադրելու իրավունք, որն ընդունվում կամ մերժվում է մեծամասնության քվեով։ Ձայնի իրավունք ունեն միայն ժողովին մասնակից եպիսկոպոսները։ Գործող կանոնադրական կարգավորումների համաձայն՝ ժողովի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ (քվեների հավասարության պարագայում նախագահողի ձայնը գերակշիռ է) և ներկայացվում են Հայոց Կաթողիկոսին՝ հաստատման և գործադրման համար։

Եպիսկոպոսաց ժողովների կանոնական վավերականությունը պայմանավորված չէ ո՛չ դրանց գումարման աշխարհագրական վայրով, ո՛չ ժամանակային հանգամանքներով և ո՛չ էլ գումարման ձևաչափով։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովները տարբեր դարաշրջաններում հրավիրվել են տարբեր վայրերում, բազմազան ձևաչափերով՝ ելնելով հաղորդակցության, անվտանգային, քաղաքական կամ տեխնիկական հնարավորություններից։ Հայոց Եկեղեցու պատմության մեջ կարելի է պայմանականորեն տարբերակել եպիսկոպոսաց ժողովների մի քանի տեսակ՝ ըստ մասնակցության ընդգրկման շրջանակի՝ սկսած համաեկեղեցական ներկայացուցչական կազմից մինչև սահմանափակ տարածքային ժողովներ, ինչպես նաև ժողովի օրակարգում ներառված քննարկվելիք հարցերի բովանդակությամբ։ Ըստ այսմ՝

ա․ Ժողով, որին մասնակցում են Հայոց Եկեղեցու՝ այդ պահին գոյություն ունեցող նվիրապետական բոլոր աթոռների ներկայացուցիչ եպիսկոպոսները․

բ․ Ժողով, որին մասնակցում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության և ի հոգևորս նրան ենթակա Երուսաղեմի և

Կ․ Պոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչ եպիսկոպոսները․

գ․ Ժողով, որին մասնակցում են Հայաստանի և հետխորհրդային որոշ երկրների թեմերի առաջնորդ եպիսկոպոսները․

դ․ Ժողով, որին մասնակցում են միայն Հայաստանի թեմերի առաջնորդ եպիսկոպոսները։

Մասնակցության հիմնական և նախընտրելի ձևը ի մի հավաքվելն է, սակայն ինչպես համաքրիստոնեական, այնպես և հայոց եկեղեցական ավանդույթում ընդունված է եղել նաև հեռակա մասնակցությունը կամ համակցված ձևաչափը։ Այս երևույթը հիմնավորված է թե՛ վաղ Եկեղեցու փորձառությամբ, թե՛ հետագա դարերի ավանդույթներով։ Առաքելական շրջանից ի վեր եկեղեցական հեղինակավոր գործիչներն իրենց դիրքորոշումները փոխանցել են նամակագրությամբ՝ գտնվելով բանտում, աքսորում կամ հարկադիր մեկուսացման պայմաններում։ Նման գրավոր վկայությունները գործնականում ունեցել են ժողովական ձայնի և իրավական դիրքորոշման արժեք։

Հեռակա մասնակցության կամ գրավոր համաձայնության փորձառությունն օտար չէ նաև հայ եկեղեցական իրականությանը։ Միջնադարյան պատմական աղբյուրները վկայում են, որ ազգային ու եկեղեցական նշանակության ժողովների ընթացքում ոչ բոլոր եպիսկոպոսները և վարդապետներն են կարողացել անձնապես ներկայանալ՝ ճանապարհային, ռազմաքաղաքական կամ այլ առարկայական (օբյեկտիվ) խոչընդոտների պատճառով։ Այդ դեպքերում կիրառվել է նախապես տրված գրավոր համաձայնության կամ ներկայացուցչության տարբերակը, որը լիարժեք ընդունվել է ժողովի կողմից։ Օրինակ՝ 1441 թ․ Ազգային-եկեղեցական ժողովի մասնակիցների անունները հիշատակելիս Թովմա Մեծոփեցի պատմիչը գրում է․ «Իսկ հեռաւոր վարդապետներն ու եպիսկոպոսները նամակով միաբանեցին մեզ հետ»։

Այս շարակարգում ակնհայտ է, որ ժողովի գումարման ձևաչափը որոշվում է ոչ թե ձևականորեն, այլ՝ նպատակահարմարության, իրագործելիության և արդյունավետության սկզբունքներով։ Եթե ժողովը հրավիրողը, որպես կանոնական լիազորություն ունեցող անձ, սահմանում է համակցված կամ հեռավար մասնակցության ձևաչափ, ապա նման ժողովը չի կորցնում ո՛չ իր պատմական նշանակությունը, ո՛չ էլ ընդունված որոշումների կանոնական ուժը։ Հակառակը պնդողներին խորհուրդ կտանք ընթերցել ՀՀ ազգային ժողովի կանոնակարգի 60-րդ հոդվածի 5-րդ կետը, որը սահմանում է՝ ինչպես պետք է քվեարկի բացակա պատգամավորը։ Այս նույն գործիքակազմը շատ ավելի վաղ՝ դարեր շարունակ գործել և կանոնական է համարվել Հայոց Եկեղեցում։

Եկեղեցին, որպես աստվածահիմն հաստատություն, միաժամանակ ունի պատմական շարունակականություն և կենդանի զարգացում։ Նրա ժողովական համակարգը դարերի ընթացքում պահպանել է իր էությունը՝ միաժամանակ հարմարվելով ժամանակի պայմաններին, առանց խաթարելու հավատքի, դավանության և սրբազան ավանդության անփոփոխ հիմքերը»։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել. ՌԴ դեսպան Վարդան Ղուկասյանի մոտ մահվան հավանականությամբ ինֆարկտի առաջացման ռիսկ կա․պաշտպան Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց․ կիրառվեց տնային կալանք (video) Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին Խոշոր սկանդալ․ Թրամփը կպլստա՞ (video) Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի․ Անուշ Պողոսյան Արա՛, դու ի՞նչ գործ ունես, եկել ես Եռաբլուր․ ազատամարտիկ (video) Պատմությունը կրկնվելու հատկություն ունի․ այսօրվա իրականությունն էլ դրա վկայությունն է․ Հայր Դերենիկ Հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար․ Արցախի ԱԺ Աննա Վարդապետյանը կգնա՞ Հայկ Սարգսյանի հետևից․․․ ի՞նչ ակնարկներ է անում Հայկ Սարգսյանը (video) ԼՂ առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո,ԵՄ-ն չի կարող անտեսել մարդու իրավունքների խախտումները Խաղաղության մրցանակ՝ Աբու Դաբիում, ցմահ դատավճիռներ՝ Բաքվում․ «եղբայրության» իրական գինը Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին #ՀԻՄԱ․ «Նիկոլն ամեն ինչ անում է՝ ժողովուրդը կատաղած իրենց լարի»․ ազատամարտիկ (video) Պուտինի խայտառակ սխալները Հայաստանի հետ կապված․ Անժելա Թովմասյան (video) Օմանում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Կոչ եմ անում համաշխարհային հայությանը կազմակերպվել և սկսել համախմբված պայքար Բաքվի դատավճռի դեմ Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խայտառակություն․ հաշվում ենք Նիկոլի փոսերն ու թալանը․ Արշակ Սարգսյան (video) Խայտառակություն․ հաշվում ենք Նիկոլի փոսերն ու թալանը․ Արշակ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am