Գեներալ Մաքմասթեր. Իրանի ցուցարարները վայելում են Վաշինգտոնի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը

Ամերիկայի Ձայն Իրանում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ կապված վերջին օրերին այստեղ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի հետ: Միջազգային հանրությունն արձագանքում է Իրանում ընթացող զարգացումներին: Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն իր մտահոգությունն է արտահայտել Իրանում բռնության ու մարդկային զոհերի կապակցությամբ՝ կոչ անելով Իրանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և խուսափել բռնության նոր ալիքից: Իր հերթին Եվրամիությունը ևս դատապարտել է բռնությունը՝ հայտարարելով, որ ուշադրությամբ հետևում է Իրանում ընթացող զարգացումներին: Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան ընդգծել է մարդկանց հիմնական ազատություների և իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունն Իրանում: Միացյալ Նահանգները ևս արձագանքել է Իրանի իրավիճակին: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան նոր գրառման մեջ ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Իրանի ժողովրդին, որը հակադրվում է, ըստ նախագահի, Իրանի կոռումպացված կառավարությանը: Նախագահ Թրամփի հետ մեկտեղ Իրանի իրավիճակի մասին անդրադարձել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Հերբերտ Մաքմասթերի խոսքը, ով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի ժողովուրդն իր զայրույթն է արտահայտում, քանի որ երկրի իշխանությունները քաղաքացիների կարիքները հոգալու փոխարեն զբաղված են ահաբեկչության արտահանմամբ: Խոսելով ԱՄՆ-ի գործողությունների մասին՝ գեներալը ասել է. «Մենք կտեսնենք ինչ տարբերակներ ունենք, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրաձայնել ամբողջ աշխարհում Իրանի ժողովրդի անունից»,- նշել է Մաքմասթերը: Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն աջակցություն է հայտնել վարչակազմի վարած քաղաքականությանը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք զրկում են վարչակարգին համապատասխան ռեսուրսներից: Ըստ Մաքմասթերի, Իրանը շարունակում է դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Նրա խոսքերով, իրանցի ցուցարարները վայելում են ԱՄՆ-ի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը, և ԱՄՆ-ը ուրախ է, որ նրանք իրականացնում են, մեջբերում ենք, բռնակալ վարչակարգի դեմ բարձրաձայնելու իրենց իրավունքը։ Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները երկրում ստեղծված կացության մեջ մեղադրել են ՝՝թշնամիներին՛՛, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am