Չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն։
Գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնզարյանը։
«Ինչպես որ «դատավարությունն» էր ֆարս, այնպես էլ «դատավճիռը»։ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քաղաքական է։ Ուրիշ ոչ մի տիրույթում այդ խնդիրը լուծում չունի։
Սիրելի հայրենակիցներ, մենք սա պետք է հստակ գիտակցենք։ Հասկանում եմ՝ շատերը փոքր հույս ունեին, որ կարող է Ադրբեջանի իշխանությունները մեղմ վճիռ կարդային մեր գերիներին, բայց վստահ եմ՝ նման հույս տածողներն էլ հոգու խորքում գիտեին, որ նման բան չի լինի։
Պատճառը պարզ է՝ Ադրբեջանը շարունակում է իր թշնամությունը Հայաստանի ու ամեն հայկականի դեմ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Պարզապես այդ թշնամությունը նոր գործիքակազմ և դրանից բխող նոր բնույթ է ստացել։ Ալիևի վարչակազմը շատ քայլերի է պատրաստ, որպեսզի այդ գործիքները շարունակեն գործել։ Օրինակ, չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրություններինախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն։
Նույնը կարող է տեղի ունենալ նաև, օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցի արդյունքում։ Նորից եմ կրկնում՝ հարցը քաղաքական է։
Հետևաբար պետք չէ հիասթափվել կամ, առավել ևս՝ հուսահատվել։ Պետք է գործել։ Ուժեղանալ, փոխել քաղաքական իրողությունները։ Բայց սրա մասին արդեն շատ եմ խոսել… Չկրկնվեմ»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը