Մենք շարունակելու ենք մեր պայքարը. ՀՅԴ Բյուրո

 Մեկ տարուց ավելի տեւած դատավարական ֆարսի արդյունքում այսօր Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայ բանտարկալների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»։


Դռնփակ, կեղծ «դատավարությամբ» կանխորոշված վճիռներով Ադրբեջանը ավելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղության մասին խոսույթին եւ ձեւական քայլերին, ՀՀ գործող իշխանությունների մեղսակցությամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականությունն ու վարքագիծը։

Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։

Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղության գործընթացը»։

Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված գերեվարված հայերը իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։ Առանց այդ պատանդների անհապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին՝ հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։

Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։

Դա ենթադրում է բոլոր առումներով իսկապես ուժեղ հայրենի պետություն եւ ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանձնառու է եւ շարունակելու է այդ նպատակին միտված կազմակերպված ու նպատակասլաց պայքարը։

ՀՅԴ Բյուրո
5-ը Փետրվարի 2026 թ.

 

 

դիտվել է 159 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Թրամփի խոշոր սխալը․ նոր հարված լինելու է․ Հայկ Այվազյան (video) Կարգալույծ հռչակված քահանաները կարող են բանակում գնդերեց աշխատել «Գնդերեցներին կաշառե՞լ եք»․ Պապիկյանը նեղվեց լրագրողների հարցերից ու գնաց (video) Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի Մահացել է Վարդան Խաչատրյանը Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք․ Արաղչին՝ Օմանի բանակցություններին ընդառաջ Դատարանը վարույթ է ընդունել Եկեղեցու հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի Թախմազյանն ու Ասատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում Երևանում կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավորել Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը «Նիկոլը գնաց, Ալիևի ար***ոտ ձեռքերը սրբեց»․ Կարապետ Պողոսյան (video) «Մեր հավատքը անկոտրում է»․ միասնական աղոթք՝ Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով անհապաղ հեռանալ Իրանից Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն Էփշթեյնի սկանդալի մասին․ Արթուր Խաչիկյան (video) Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հավանաբար» կշարունակեն ԱՄՆ-ում․ Զելենսկի Ալեն Սիմոնյան, սա ուղղակի ամո՛թ է ու խայտառակություն․ Սամվել Հակոբյան (video) Կառավարության շենքի դիմաց մեքենան գլխիվայր շրջվել է (video) Գործադուլավորներին փոխարինելու համար 20 հնդիկ էր բերել Փաշինյան-Ալիև պասերով խաղ․ Աբու Դաբիի աղետն ու Բաքվում ցմահ ազատազրկվածները (video) Խորհրդարանում թեժ հանդիպում է տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ 10 մլն Թուրքիայից․․․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանի հետ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական հասարակությունն՝ ընդդեմ ադրբեջանական բռնաճնշումների Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am