Կիևում առևանգված հայ օլիգարխներից մեկի որդու համար մեծ փրկագին են պահանջում
hraparak.am-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի վերջերին Կիևում առևանգել են Հայաստանի՝ շինանյութի բիզնեսով զբաղվող գործարարներից մեկի որդուն և տևական ժամանակ է որևէ տեղեկություն չկար երիտասարդ տղայի գտնվելու վայրից: Առեւանգողները տղային առեւանգելուց օրեր անց կապի էին դուրս եկել ու անհետացել: Սակայն տեղեկություն կա, որ օրերս նրանք կրկին կապ են հաստատել գործարարի հետ եւ բավականին մեծ փրկագին պահանջել, խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է: Գործարարը ըստ լուրերի գումարն է հայթայթում որդուն պադանդառուներից հետ ստանալու համար:
