Առանց հայ գերիների վերադարձի անհնար է հասնել տևական խաղաղության. Հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների նամակը՝ Վենսին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմինՀայաստանի երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:

Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ.


Բաց նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին


Հարգելի պարոն փոխնախագահ,

Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, և հույս ենք հայտնում, որ այն խթան կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ Ձեր հագեցած այցի ընթացքում լինելու եք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևորմարդասիրական խնդրի՝ Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման վրա:

Վերջերս նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս մարդասիրական խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Ցավոք, 19 քրիստոնյա հայեր դեռ շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական բանտում։

Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եզակի դերը խաղաղության համաձայնագրի կնքման և խաղաղության գործընթացին նպաստելու գործում՝ ԱՄՆ վարչակազմի ակտիվ աջակցությունն անգնահատելի է նրանց վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Նման աջակցությունըդառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելովԱդրբեջանի պաշտոնյաների խորապեսանհանգստացնող հայտարարությունները, որոնքցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղինախկին պաշտոնյաներին վերադարձնելումտադրություն նրանք չունեն: Այս ընթացքում շարունակվել են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, որոնք վարվում են արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում: Շինծուդատավարությունների արդյունքում այսօր կայացվեցին ցմահ կամ երկարաժամետազատազրկման դատավճիռներ, որոնք համահունչ չեն խաղաղության օրակարգին:

Քրիստոնյա հայ գերիների վերադարձի հարցը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփիառաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջևԽաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում:

Ներկայիս ԱՄՆ վարչակազմը հետևողականորենշեշտադրել է մարդու իրավունքների երաշխիքների կենտրոնական դերը: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել հալածյալ քրիստոնյաների պաշտպանության կարևորությունը: Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցում:

Այսօր, ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:

Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակեպություններս, համոզված ենք, որմարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար: Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության:

Ուստի մեր խնդրանքն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին: Մենք հավատացած ենք, որ դուք իսկապես կարող եք լուծել այս մարդասիրական խնդիրը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին:

Ստորագրել են՝

«Միջազգային և համեմատական իրավունքիկենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանցսահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոնկենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանությանհիմնադրամ

«Հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքների օրակարգ» ՀԿ

«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՎանաձորի գրասենյակ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցությանկենտրոն» ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքներիպաշտպանության միություն» ՀԿ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը. Մասյացոտնի թեմ Ով ասել է, որ «երջանկությունը փողով չես գնի», իսկապես իմացել է, թե ինչի մասին է խոսում․ Մասկ «Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ Վալենտինա Մատվիենկոն «թեժ» զրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ Իրանը չի ցանկանում, որ մենք հարվածենք իրենց. Թրամփ Փոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում․ Ղազինյան Ինչո՞ւ են Վերին Խոտանան գյուղի բնակչի 6 երեխաները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի․ Մատվիենկո Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի Ռուսաստանը և ԱՄՆ-ը վերսկսում են բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը Թրամփը կրկին հայտարարեց՝ կարգավորել է ՀՀ-Ադրբեջան պատերազմը, Ալիևին, Փաշինյանին առաջնորդներ անվանեց Ավտովթար է տեղի ունեցել․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից մեկի կյանքի համար Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին Ռուսաստանը բացասական է գնահատում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ավարտը Կառավարությունն այլևս ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա Վահագն, ժողովրդի սոցիալական վիճակն ավելի է վատթարանում՝ սննդամթերքի, դեղերի գները բարձրանում են․ Ալեքսանյան Չէ՞ որ Բաքվում դատվող մեր հայրենակիցները կարող էին մասնակցել այս ընտրություններին, եղանակ փոխել երկրում, պայքար կազմակերպել․․․ Ցեղաuպանnւթյnւն իրագործած Ադրբեջանը արդեն նոր կարգավիճակով կարող է և «մեծահոգաբար» հայտարարել, որ ներում է. Դանիելյան Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար․ Human Rights Watch Առանց հայ գերիների վերադարձի անհնար է հասնել տևական խաղաղության. Հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների նամակը՝ Վենսին «Զոդի» կամրջի մոտ բախվել են «Mazda EZ6»-ը, «Mercedes»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ վերջինս կողաշրջվել է․ կա 4 վիրավոր Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am