Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենասարսափելին այն չէ, որ վատագույն երազում անգամ չէինք պատկերացնի նման ստորացուցիչ տեսարան և օրվա լրահոս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Սարսափելին այն էլ չէ, որ այս ողբերգությունը ուղիղ կերպով մաս է կազմում «խաղաղության» օրակարգին ու իրագործվում է Արցախի դահճի ու նրա հայաստանյան գործիքակազմի փոխհամաձայնությամբ։ Սարսափելին այն է, որ «խաղաղության» այս գործընթացը ծայրից ծայր բաղկացած է հար և նման ողբերգություններից՝ — «Զանգեզուրի միջանցք» ու ՀՀ-ի ուկրաինացում, — ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի (իմա՝ հանրապետության) վերացում և Ալիևի Սահմանադրության ընդունում, — «անկլավների» հանձնում, Արարատի, Տավուշի և Լոռու մարզերը Ադրբեջանի Յաշմա ու Կոմանդո հատուկ ջոկատների պլացդարմի վերածում, դեպի Վրաստան և Իրան միջպետական ճանապարհների հանձնում թշնամուն, — ադրբեջանցիների լայն թափով վերադարձ և ՀՀ-ի ադրբեջանիզացիա՝ ՀՀ ազգաբնակչության գույքի, անվտանգության ու արժանապատվության հաշվին, — միլիարդավոր դոլարների ռեպարացիաների պահանջ՝ ընդուպ մինչև ՀՀ-ի վասալացում․ հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյատևեն ոչ թե Ադրբեջանի կողքին, այլ Ադրբեջանի համար։
Շարքը շարունակելի է։
Հ․գ․ Սա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է։ Դրանք որոշ մասով արդեն իսկ սկսվել են իրագործվել, իսկ որոշների կիրարկումը լայն թափով սկսվելու է ընդամենը 3-4 ամիս հետո՝ ցեղասպան Թուրքիայի հատուկ ծառայությունների և հետախուզության առանցքային դեմքերից՝ Հաքան Ֆիդանի անմիջական աջակցությամբ խամաճիկների վերարտադրությունից անմիջապես հետո»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը