Քաղաքացուն առերևույթ խոշտանգելու հոդվածով ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (խոշտանգումը-խմբ.) 1-ին մասով»,- հայտնեցին Դատախազությունից:
Նախօրեին ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացրել էին, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում և հայհոյանքներ հնչեցնում մի քաղաքացու նկատմամբ՝ փորձելով ցուցմունք կորզել: Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում:
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը