Հայաստանում հրավառությունների հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 31-ին և այսօր՝ հունվարի 1-ին, հրավառության հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Աստղաձոր գյուղի Ազատամարտիկների փողոցի իրենց տանից, որտեղ էլ 8-ամյա Գոհար Սահակյանն ու 6-ամյա Արման Սահակյանը վնասվածքները ստացել են իրենց տանը հրավառություն կատարելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. և Ա. Սահակյանները քույր ու եղբայր են: Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Լատիշական փողոցում խոտի դեզ է այրվում: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերտաիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել 58-ամյա Վաչագան Սելոյանին պատկանող 400 հատ խոտի հակը: Պարզվել է, որ կրակը առաջացել է Վ. Սոլոյանի թոռնուհու՝ 11-ամյա Դիաննա Սոլոյանի կողմից հրաժայթիչի անզգուշության օգտագործման հետևանքով: Գ. Շամշյանի տեղկություններով վնասը կազմում է մոտ 400 հազար դրամ: Փաստի առթիվ Ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Փրկարարներին ու գյուղացիներին հաջողվել է կրակը մարել ժամը 02:30-ին: Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 00:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի առաջին միջմատային ծալքի պատռված վերք, թենարի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am