Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Շարժուն, անհանգիստ, բայց շատ համեստ երեխա էր, գիտեր, թե որ միջավայրում իրեն ինչպես դրսևորի։ Կենդանասեր էր, անընդհատ փորձում էր դրսից կենդանիներ տուն բերել, խնամել։ Նաև ծաղիկներ էր շատ սիրում: Բարի էր ու խղճով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գարիկի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Գարիկը ծնունդով Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է։ Առաջին դասարան հաճախելիս է եղել Գարիկը, երբ ընտանիքը տեղափոխվել է Մեծամոր։ Այստեղ նա հաճախել է նախ՝ Մեծամորի հիմնական, ապա՝ ավագ դպրոցները։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ սկզբում որդին ամաչկոտ էր, բայց հետո քիչ-քիչ ակտիվացավ։ «Իրեն բոլորը շատ էին սիրում, բոլորին գրավում էր իր տեսակով, նաև շատ հումորով էր։ Սիրելի առարկաներից էր «Գրականությունը», առոգանությամբ արտասանում էր։ Ծավալուն տեքստերը շատ արագ էր սովորում։ Նույնիսկ հարևանները տան կողքով անցնելիս իր ձայնը լսում էին, մեր տուն էին գալիս և ասում՝ քո տղան այս ինչ առոգանությամբ է արտասանում։ Ծառայության ժամանակ էլ գնդում աղոթքի ընթերցումը Գարիկին էր վստահված, նա կարդում էր, հաջորդիվ մյուսները կրկնում էին։ Իր ձայնի, առոգանության համար այդ պարտականությունն իր վրա էր դրված։ Գերազանցիկ չի եղել դպրոցում, բայց ցածր առաջադիմություն էլ չի ունեցել։ Խելացի էր, բայց երբեմն ծուլություն էր անում և վազում դուրս խաղալու։ Տարիների ընթացքում հասկացավ, որ լավ սովորելը կարևոր է։ 12-րդ դասարանում, ընդամենը մեկ առարկա պարապելով, ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրաէներգետիկայի բաժինը։ Այդտեղ ուսանելուց հետո կարող էր Ատոմակայանում աշխատել։ Իր երազանքի մասնագիտացումը ճարտարագիտությունն էր, շատ սիրուն գծագրեր էր անում։ Նաև հաշվապահություն էր սիրում։ Երբ արդեն բանակում էր, միշտ ասում էր՝ վերադառնալուց հետո փոխելու եմ իմ մասնագիտությունը՝ կա՛մ ճարտարագիտություն, կա՛մ հաշվապահություն։ Բայց, ավաղ, իր երազանքները կիսատ մնացին...»։

2019 թվականի հունվարի 20-ին Գարիկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է նախ Գյումրու հակատանկային զորամասում, այնտեղից կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Իջևան։ «Իր համար հայրենիքին ծառայելը պարտադիր էր, շատ հայրենասեր տղա էր Գարիկս։ Միշտ ասում էր. «Մա՛մ ջան, ես պետք է ծառայեմ։ Եթե ես չգնամ բանակ, իմ նման տղաները չգնան, էլ ո՞վ պետք է գնա հայրենիքը պաշտպանելու»։ Երբեք խոսք չի եղել այն մասին, որ մի բան անենք, Գարիկս չծառայի։ Երբեք նման մտքեր չեմ ունեցել։ Անգամ երբ խոսում էին, ասում՝ ազատենք բանակից, արձագանքում էի՝ ոչ, ումի՞ց է առավել իմ տղան, պետք է բոլորն էլ ծառայեն։ Գյումրիում ծառայության պայմանները շատ խիստ էին, երբ նեղսրտում էի, Գարիկս արձագանքում էր. «Մա՛մ, ամեն դժվարության մեջ մի հեշտ բան եմ գտնում, դրանով առաջնորդվում»։ Միշտ ասում էր՝ մեր տղերքը, սպաներն այնքան լավն են։ Բոլորին սիրում էր, լավ էր տրամադրված բոլորի նկատմամբ։ Իջևան տեղափոխվելուց հետո նույն վերաբերմունքն էլ այնտեղ ծառայող տղաների նկատմամբ ուներ։ Շատ դրական մարդ էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Տղաներին իրենց ծառայության վայրին հարակից «պոլիգոններ» էին տարել ինժեներական աշխատանքներ կատարելու, և պատերազմն սկսվել էր։ Բոլորը վրաններում են եղել, զինվորներին քիչ-քիչ տեղափոխել են զորամաս, որ հանկարծ նրանց չթիրախավորեն։ Այդ ընթացքում իրենց զորամասի հրետանավորներին տարել էին պատերազմ։ Հեռախոսով խոսում էինք, անընդհատ ասում էր. «Մա՛մ, մեր տղերքին տարել են պատերազմ, ոմանք արդեն զոհվել են, մեզ այստեղ են պահում, մենք էլ ենք ուզում գնալ»։ Ցանկացել էին կամավորագրվել, բայց իրենց հրամանատարը թույլ չէր տվել. «Ձեր հերթն էլ կգա»։ Գարիկն այդ օրերին իր տեղը չէր գտնում։ Բանակից հետո նաև զինվորական դառնալու մասին մտքեր ուներ, ասում էր՝ սիրահարվել եմ համազգեստին»։

Հոկտեմբերի 18-ից Գարիկը և զինակից տղաները ներգրավվում են պատերազմում։ «Ասաց, որ երեք օր իրենց Գորիսում են պահելու։ Հետո հրաման է գալիս, որ անմիջապես պետք է տեղափոխվեն Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ և Իշխանաձոր գյուղերի հատվածները։ Ընկնում են թեժ կռվի մեջ։ Թշնամու զորքը մի քանի անգամ գերակշռում է մեր տղաների թվաքանակը, բայց մերոնք կարողանում են անգամ առաջխաղացում ապահովել։ Գարիկս հակառակորդի զրահատեխնիկա է ոչնչացրել այդ օրերին։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության զորքերն են հարձակում կազմակերպում, բայց այս դեպքում իրենց միջև եղած հեռավորությունն այնքան է կրճատվում, որ անգամ ձեռնամարտ է սկսվում։ Տղաներն ընկնում են շրջափակման մեջ։ Օդային հարվածների հետևանքով նրանք զոհվում են»։ Թե՛ ծառայության ժամանակ, թե՛ պատերազմի օրերին Գարիկն իրեն լավագույնս է դրսևորել՝ որպես կարգապահ, կազմակերպված, անվախ, հրամանները կատարող սերժանտ։ Այդ մասին հետագայում ընտանիքին փոխանցված պատմություններն են վկայում։ Հոկտեմբերի 19-ին Գարիկն անմահանում է Այգեհովիտի մատույցներում։ «Նույն օրը մենք իմացանք, որ տղաներն անհետ կորած են։ Մեզ ասում էին, որ իրենք այնպիսի հատվածում են, որ ոչ մի կողմ չեն կարողանում շարժվել՝ չեզոք գոտում են հայտնվել։ Մեզ երեք ամիս հավաստիացրեցին, որ նրանք անհետ կորած են, բայց ողջ են։ Նոյեմբերին, երբ զինադադար կնքվեց, սկսեցին փնտրել տղաներին։ Դեկտեմբերի 8-ին մտան այն տարածք, որտեղ տղաներն են եղել։ Նրանց մարմինները հողի տակից են դուրս բերել։ Հունվարի 13-ին ԴՆԹ-ով հաստատվեց Գարիկի ինքնությունը, երկու օր անց նրա հուղարկավորությունն էր»։

Մայրիկն ասում է՝ այդ օրերին գիտակցում էր, որ հնարավոր է՝ վատթարագույնն է պատահել, բայց, իհարկե, միշտ լավ նորության ես սպասում։ «Գարիկին չեմ տեսել և հոգուս խորքում կարծես անընդհատ սպասեմ իրեն։ Իր մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում»։

Գարիկն ավագ քույրիկ ունի։ «Աղջիկս ամուսնացել է, բալիկ ունի։ Ծանր օրեր էին Գարիկից հետո։ Այդ ժամանակ ինձ եղբորս տղան ապրեցրեց։ Բնականաբար, աղջիկս կողքիս էր, բայց երբ տանը փոքր երեխա կա, դա լրիվ այլ է։ Գալիս էր մեր տուն, անընդհատ իրենով էի զբաղվում, միասին ժամանակ էինք անցկացնում, և նա իրոք օգնեց ինձ ծանր օրերում։ Գարիկս էլ այնքան շատ էր սիրում իրեն։ Հիմա էլ թոռնիկովս եմ զբաղվում։ Իմ կարոտը, կարծես, այս երկու թանկ երեխաներով հագեցնեմ։ Թե չէ շատ դժվար է առանց Գարիկի ապրելը, ոչինչ այլևս լիարժեք չէ»։

Հ. Գ. - Սերժանտ Գարիկ Սարգսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով և պատվոգրերով։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 205 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Վե՛րջ․ Բաքվի բանտերից գերիներին վերադարձնելու պահն է․ Նարինե Դիլբարյան (video) Էս ձուն շենքի վրա չեմ նետելու, իրանց եմ փոխանցելու, որ նայելով՝ հասկանան՝ իրանք ովքեր են․ Չախոյան (video) Արայիկ Հարությունյանը դատապարտվեց Լևոն Մնացականյանը դատապարտվեց Աննախադեպ է, այսօր ՀՀ բանտերում են գտնվում ՀԱՍԵ չորս Սրբազան Հայրեր, ինչով վնասում ենք ինքներս մեզ, հայ ժողովրդին․ Տեր Փառեն Կիևի քաղաքապետը հայտնել է ռուսական հարձակման հետևանքով վիրավորների մասին Մենք պարտավոր ենք պայքարել․ հարվածը եկեղեցու դեմ չէ, ամբողջ հայ ժողովրդի դեմ է. Տեր Փառեն (video) Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը Կռիվ Արթուր Չախոյանի և ոստիկանների միջև․ «Առաջ չեք գնալու», «չես կարա ասես ինձ» (video) Փաշինյանը մրցանակ է ստանում՝ քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն․ քաղաքագետ Լրատվամիջոցներին դասեր տալով՝ բարոյականության դեֆիցիտը հնարավոր չէ լրացնել Դի Վենսը մեկնում է արտասահմանյան ուղևորության, որը համատեղում է դիվանագիտությունն ու սպորտը․ «Ասոշիեյթեդ պրես» Իսրայելը քաղաքացիական բնակչության առողջությանը սպառնացող թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի տարածքի վրա Ամերիկյան զորքերը պատրաստվում են ամբողջությամբ լքել Սիրիայի հյուսիս-արևելքը Արման Սարոյան, ձեր կարգալուծությունից հետո ճիշտ է ձեզ Արման Սարոյանով դիմե՞լ, թե՞ Ստեփանոս նախասարկավագով. Տեր Զարեհ Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված ուկրաինացի զինվորականների թիվը Լարված իրավիճակ Ռասիա մոլի դիմաց. «Դու չես կարա ասես ինչ անեն, կամ չանեն», «30 տարի կանգնել եմ բայց» (video) ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար. Լավրով Ճապոնիայում ձյան առատ տեղումներից մահացել է 38 մարդ Նիկոլը ատում է բոլորիդ․ ապացուցեց՝ թուրքի հրամանով հատ-հատ օգտագործելու ու շպրտելու է ձեզ․ Մկրտչյան (video) Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի Թեժ վիճաբանություն՝«Ռոսիա մոլի» դիմաց․«Չխոսաս հետս տենց», «Ես ընգե՛ր չեմ»,«Նայի քեզնից բարձր չգոռամ» (video) Փաշինյանը հիստերիայի մեջ և ի՞նչ սպասել առաջիկա ամիսներին․ Արթուր Խաչիկյան (video) Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am