SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ի․-ն և հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10։00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հ․-ն և Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-այա Ռաֆայել Գ․-ն առանց իր համաձայնության և թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաներն են Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Փ․-ն, 13-ամյա Ա․ Փ․-ն, 10-ամյա Լ․ Փ․-ն, 8-ամյա Լ․ Փ․-ն և 6-ամյա Ա․ Փ․-ն, իսկ տնից տարել են 6-րդ երեխային՝ 2-ամյա Ս․ Փ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, կինը ոստիկաններին հայտնել է, որ նրանց տեղափոխել են Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը