Եվրոպական կրոնի կամ համոզմունքի ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտել է Փաշինյանի կառավարության գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ դրանք բնորոշելով որպես լուրջ սպառնալիք կրոնի և համոզմունքի ազատությանը աշխարհի առաջին քրիստոնեական երկրում
Կազմակերպությունը զգուշացնում է, որ այս հակամարտությունը կարող է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը և ներքին կայունությունը շարունակվող տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կտրուկ ուժեղացրել է ճնշումը Եկեղեցու վրա։
FOREF Europe-ի նախագահ Յան Ֆիգելը հայտարարել է, որ տեղի ունեցողը ապօրինի է և ուղղված է կրոնական ազատության ու Հայաստանի Սահմանադրության դեմ։ Նրա խոսքով՝ հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կիրառվող գործելակերպը անընդունելի է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից և վնաս է հասցնում ոչ միայն Եկեղեցուն, այլև պետությանը և ամբողջ ժողովրդին։
FOREF Europe-ը որպես կոնկրետ քայլ նշում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը՝ փետրվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Զինված ուժերի Հոգևոր ծառայության գործունեությունը, ինչը փաստացի վերացնում է ռազմական հոգևոր սպասավորության ինստիտուտը, որը գործում էր 1997 թվականից։ Նշվում են նաև երկու արքեպիսկոպոսների և երեք եպիսկոպոսների նկատմամբ սահմանված արտագնա արգելքները, ինչի հետևանքով նրանք չեն կարող մասնակցել Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին, որը նախատեսված է փետրվարի 16–19-ը Ավստրիայում։
Բացի այդ, կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության օգտին հանդես եկած եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների և այլ անձանց բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորումների վրա։ Նրանցից շատերը շարունակում են մնալ կալանքի տակ այն մեղադրանքներով, որոնք FOREF Europe-ը համարում է կեղծված, այդ թվում՝ հրահրում, թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ և իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձեր։
FOREF Europe-ը ընդգծում է, որ այս իրադարձությունները հանդիսանում են ավելի լայնածավալ հալածանքների արշավի մաս, որը շարունակվում է 2025 թվականի կեսերից։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը