Կիևյան կամրջից իրեն նետած տղամարդը մահացել է
Հունվարի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Կիևյան կամրջից նետված քաղաքացին ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 2-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1956 թ. ծնված Հ. Թ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
