Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը շարունակաբար հանդես է գալիս ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններով՝ փորձելով թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում ձևավորել «ժողովրդավարական Հայաստանի» պատրանքը։

Սակայն իրականությունը, որի հետ ամեն օր առնչվում է քաղաքացին, բացահայտում է միանգամայն այլ պատկեր․ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է ընտրովի, պայմանական և իշխանության շահերին ենթարկված գործիք։
Այսօր մենք գործ ունենք ոչ թե ժողովրդավարական կառավարման, այլ երկակի ստանդարտների վրա հիմնված քաղաքական համակարգի հետ։

Իշխանությանը քննադատող յուրաքանչյուր ձայն արագորեն հայտնվում է թիրախում։ Քաղաքացիական ակտիվիստները, հոգևորականները, ընդդիմադիր գործիչները, անկախ լրագրողները և հասարակական կառույցները բախվում են ճնշումների, հետապնդումների, վարչական և քրեական լծակների կիրառման։ Իրավապահ համակարգը, որը կոչված է պաշտպանել օրենքը, վերածվել է քաղաքական պատվերներ իրականացնող մեխանիզմի։

Քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ», իսկ այլախոհությունը՝ «անվտանգության սպառնալիք»։ Այս ամենը ներկայացվում է որպես «օրինական գործընթաց», սակայն իրականում դա խոսքի ազատության և քաղաքական բազմակարծության կոպիտ խախտում է։

Սակայն նույն խստությունը, նույն վճռականությունն ու «օրենքի գերակայության» մասին հռետորաբանությունը անհետանում են այն պահին, երբ խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին։ Կոռուպցիոն սկանդալներ, պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, քաղաքական և կառավարման ձախողումներ՝ մնում են առանց իրավական և քաղաքական հետևանքների։ Այստեղ օրենքը դառնում է լուռ, դատական համակարգը՝ կույր, իսկ պատասխանատվությունը՝ անտեսանելի։

Իշխանական շրջանակներում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, որն այսօր արդեն սպառնում է պետական կառավարման հիմքերին։ Երբ ժողովրդավարությունը օգտագործվում է որպես արտաքին լսարանին ուղղված ցուցափեղկ, իսկ երկրի ներսում կիրառվում են ճնշման, լռեցման և վախեցման մեթոդներ, դա այլևս ժողովրդավարություն չէ։ Դա քաղաքական կեղծիք է։

Գործող իշխանության իրական նպատակը վաղուց այլևս երկրի զարգացումը չէ։ Նպատակը իշխանության պահպանումն է՝ ցանկացած գնով։ Այդ ճանապարհին զոհաբերվում են ժողովրդավարական ինստիտուտները, արժեզրկվում է օրենքը, թուլանում է պետությունը։

Սա քաղաքական կարճատեսություն է, որը վտանգում է ոչ միայն ներկան, այլև երկրի ապագան։ Պետություն չի կարող կառուցվել վախի, կեղծիքի, լռեցման և երկակի ստանդարտների վրա։
Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարության իմիտացիա, այլ իրական ժողովրդավարություն՝ հիմնված սկզբունքների, ոչ թե երկակի ստանդարտների վրա։ Պետք է իշխանություն, որը չի թաքնվում գեղեցիկ բառերի հետևում, չի վախենում հաշվետվությունից և չի օգտագործում օրենքը որպես քաղաքական մահակ։

Ժողովրդավարությունը արժեք է միայն այն ժամանակ, երբ այն գործում է բոլորի համար՝ անկախ քաղաքական դիրքից, համոզմունքից կամ իշխանության նկատմամբ վերաբերմունքից»։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի գործով դատավորն ու դատախազը քեֆի ընկերներ են (video) Դուք ասեղ չե՛ք ունեցել, էսօր միլիոններ եք ստանում ու թոշակառուներին հեգնում․ Հենրիխ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Դատավորի եւ Արա Զոհրաբյանի թեժ երկխոսությունը․ ինչպես դիմել Միքայել սրբազանին (video) «Էդքան ջահելների գլուխը կերավ, սրտիկն ուղարկում ա ո՞ւմ համար, զոհվածների ծնողների՞»․ սյունեցի (video) Միքայել Սրբազանին թույլ չեն տալիս հաղորդություն ստանալ, իրավունքի խախտում է, քայլեր ենք ձեռնարկելու (video) «Արա այ վամպիր, քո չնթրլո նվագախմբով մեր ողբը չես խլացնի». Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են ՌԴ 2 քաղաքացիներ. Անունները հայտնի են Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան «Մարդաբոյ» փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում Տղան Թուրքիայի դրոշը գետնին է քարշ տվել «Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Սրբուհի Գալյա՛ն, կմտնեք Նուբարաշենի քրեակատարողական ու կամաչե՛ք ձեր պարգևավճարից․ Սամվել Հակոբյան (video) Մահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը Եվրահանձնաժողովը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ Ավելի խելագար բան չկա՛․․․ մեղա քեզ տեր Աստված․ Գեղամ Մանուկյանը՝ դատարանի դիմաց (video) Էփշթեյնի ֆայլերի հրապարակումը ցույց է տվել՝ ինչպես է Արևմտյան վերնախավը վերաբերվում երեխաներին (video) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ես Հրանտ Բագրատյանի չափ գիտելիք չունեմ, նրա խոսքը չեմ մեկնաբանի․ Բաբկեն Թունյան (video) «Դիմում եմ Սարգիս Կարապետյանին․ՀՀ-ում գործող միակ նախարարությունը սե*սի նախարարությունն է»․Մանուկյան (video) ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի՝ բանակցությունները Թուրքիայից դուրս բերելու վերաբերյալ պահանջին ՔՊ-ական պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Պակիստանը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ցույցը դադարեցնելու համար. զոհվել է 58 մարդ Երեկ, Հայաստանի թուրքական կառավարիչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին. Կարապետ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am