Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար

Որ պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ, յուրաքանչյուրը համոզվում է իր առօրյա կյանքով. դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Քաղաքական կաշառք՝ ընդդեմ ազատ խոսքի

Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ պարգևավճարների խնդրին, այս անգամ՝ Փաշինյանի արդարացումների դիտանկյունից՝ «Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ և մենք այն գնահատում ենք , որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»

Մեկ կրակոցով՝ երկու թիրախ

Այն, որ պարգևավճարները որևէ կապ չունեն աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ, յուրաքանչյուր քաղաքացի համոզվում է իր առօրյա կյանքով։ Դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով. և սա նույնպես տեսանելի է։ Բայց սրան զուգահեռ լուծվում է ևս մի կարևոր խնդիր՝ իշխանության ներկայացուցիչը գիտի, որ ունի կայուն ֆինանսական «բարձիկ» և նա ազատ է զգում մտնելու դատական արկածների մեջ, վիրավորելու և պիտակավորելու քաղաքական հակառակորդներին, չմտահոգվելու հնարավոր փոխհատուցումների կամ դատական ծախսերի հետևանքներով։

Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչները ազատ են իրենց արտահայտություններում, որովհետև քաղաքական կաշառքով երաշխավորված են դատարանի որոշումներից, մյուս կողմից՝ սա փայլուն հնարավորություն է դատական հայցերով կաշկանդել լրատվամիջոցներին։

Սա է պատճառը, որ իշխանական շրջանակներին մոտ կանգնած անձինք ավելի ու ավելի հաճախ են լրատվամիջոցների դեմ դիմում դատարաններ՝ պահանջելով միլիոնավոր դրամների փոխհատուցում։ Նրանց համար դա ռիսկ չէ․ ռիսկը տեղափոխված է մեդիայի վրա։

2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել՝ վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Ներկայացվել է նաև գումարային փոխհատուցման պահաջ՝ ընդհանուր 66 մլն 700 հազար դրամ։ Ընդ որում այս գումարը չի ներառում դատական ծախսերը: Հայցվորների մեծ մասը պետական պաշտոնյաներ են կամ իշխանության հետ սերտորեն կապված անձինք։

Սա իրավական պայքար չէ զրպարտության դեմ։ Սա դասական ճնշման մեխանիզմ է՝ խլել լրատվամիջոցի ժամանակը, սպառել ֆինանսական ռեսուրսները, ստիպել ինքնագրաքննության։ Երբ լրատվամիջոցը գիտի, որ յուրաքանչյուր քննադատական հրապարակում կարող է արժենալ նոր դատական գործ և միլիոնավոր դրամների ռիսկ, ազատ խոսքը դառնում է խիստ խոցելի։

Վիրավորանքը՝ թույլատրելի, քննադատությունը՝ պատժելի

Ստեղծվել է նաև երկակի ստանդարտ։ Իշխանական գործիչները և նրանց մեդիա սպասարկողները շատ հաճախ իրենց թույլ են տալիս հրապարակային վիրավորանքներ, նվաստացնող ձևակերպումներ և բացահայտ պիտակավորումներ քաղաքական հակառակորդների հասցեին։ Այդ խոսքը ներկայացվում է որպես «քաղաքական գնահատական»։

Սակայն երբ լրատվամիջոցը կամ ընդդիմադիր գործիչը հրապարակում է իշխանության գործունեության քննադատություն՝ հիմնված փաստերի, աղբյուրների կամ հանրային շահի վրա, այն անմիջապես դառնում է «զրպարտություն» և «ոչ նյութական վնաս»։ Ավելին, այն կարող է ստանալ քրեաիրավական գնահատական և լրագրողը հայտնվի ճաղերի հետևում։ Պրակտիկան դա է ապացուցում։

Եթե այս մոդելը չկանգնեցվի, ապա վաղը, եթե ոչ այսօր՝ ցանկացած լրագրող, ցանկացած մեդիա, ցանկացած քաղաքացի, որը կհամարձակվի հարց տալ իշխանությանը, կհայտնվի նույն ընտրության առաջ՝ լռե՞լ, թե՞ մտնել թանկարժեք դատական պայքարի մեջ։ Իսկ ինչպես տեսնում ենք իշխանությունը դատական պայքարի համար միջոցներ «հայթայթելու» փորձված տարբերակ ունի։

Սա արդեն մամուլի խնդիր չէ։ Սա ժողովրդավարության գոյության հարց է»:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Երևանում 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են ՌԴ 2 քաղաքացիներ. Անունները հայտնի են Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան «Մարդաբոյ» փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում Տղան Թուրքիայի դրոշը գետնին է քարշ տվել «Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Սրբուհի Գալյա՛ն, կմտնեք Նուբարաշենի քրեակատարողական ու կամաչե՛ք ձեր պարգևավճարից․ Սամվել Հակոբյան (video) Մահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը Եվրահանձնաժողովը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ Ավելի խելագար բան չկա՛․․․ մեղա քեզ տեր Աստված․ Գեղամ Մանուկյանը՝ դատարանի դիմաց (video) Էփշթեյնի ֆայլերի հրապարակումը ցույց է տվել՝ ինչպես է Արևմտյան վերնախավը վերաբերվում երեխաներին (video) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ես Հրանտ Բագրատյանի չափ գիտելիք չունեմ, նրա խոսքը չեմ մեկնաբանի․ Բաբկեն Թունյան (video) «Դիմում եմ Սարգիս Կարապետյանին․ՀՀ-ում գործող միակ նախարարությունը սե*սի նախարարությունն է»․Մանուկյան (video) ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի՝ բանակցությունները Թուրքիայից դուրս բերելու վերաբերյալ պահանջին ՔՊ-ական պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Պակիստանը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ցույցը դադարեցնելու համար. զոհվել է 58 մարդ Երեկ, Հայաստանի թուրքական կառավարիչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին. Կարապետ Պողոսյան Կադաստրի կոմիտեի ղեկավարը տխու՞ր է․ ինչու՞ չի մասնակցել Փաշինյանի դիսկոտեկին (video) Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար ԱՄՆ-ում գազի գինը հասել է 2022 թ. սեպտեմբերից ի վեր առավելագույն մակարդակի #ՈՒՂԻՂ․ «Եկել է Նիկոլի՝ սև փողերի տոկոսները վճարելու ժամանակը»․ Գագիկ Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am