Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ

Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ներքին Շենգավիթ տներից մեկից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը լոգարանի լոգախցիկի ապակին կոտրվելու և վնասելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են 2-ամյա Գ․Գ․-ն՝ «ձախ ուսահոդի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ, 3-ամյա Ա․ Գ․-ն՝ «աջ ոտնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ և 32-ամյա Քրիստինե Բ․-ն՝ «աջ ոտնաթաթի ու աջ ձեռքի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորները մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իրենց տան լոգարանում լոգանք ընդունելու ժամանակ լոգախցիկի դռան ապակին կոտրվելու և վերջիններիս վրա ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ձեր եւ գլխավոր դատախազի ջրերը մի առվով չեն հոսու՞մ. Հարց՝ Սրբուհի Գալյանին (video) Բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. վերջինը տապալել է փայտե էլեկտրասյունը, բախվել ծառին․ վիրավոր կա Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ Թեժ երկխոսություն Սերժ Սարգսյանի ու լրագրողի միջև․ «Գործակա՞լ է», «Նիկոլը մխտռեց ամեն ինչ» (video) #ՈՒՂԻՂ․ Թոշակառուներին Նիկոլն ասում է՝ «ձեր փոսերը փորե՛ք»․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկո՛լ, ժողովրդին քվեն չե՛ս ստանալու․ հասկացող մարդը կյանքում Փաշինյանին չի ընտրի․ Հարցում (video) Ամեն ինչ ավելի վատ է լինելու․ Սերժ Սարգսյանի վտանգավոր ակնարկը (video) Սրբուհի Գալյանը՝ սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով հանձնելու մասին (video) Արշակ Սրբազանը ձեր նմանների պես չի կզելու՛, լա՛վ իմացեք․ Դավիթ Մկրտչյան (video) Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Մենք էլ պնդում ենք՝ Արցախի հարցը չի՛ կարող փակվել․ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ (video) Հունական կղզու մոտ 14 միգրանտ է զոհվել առափնյա պահպանության ծառայության նավակի հետ բախման հետևանքով Բագրատ Սրբազանը CSI ի նախագահ Ջոն Էյբներին նամակներ է փոխանցել․ ի՞նչ է գրել Սրբազանը (video) Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ Հանդիպել ենք Վեհափառ Հայրապետին, նա ասաց՝ պաշտպանելու է իր ազգին․ Ջոն Էյբներ (video) Պետական մարմինները կորցրել են արցախցու տվյալները՝ զրկելով բնակարանային ծրագրով բնակարան ստանալու հնարավորությունից Հայաստանի ամբողջ պոտենցիալը կրկնապատկվելու է․․․ ի՞նչ է անելու առաջիկայում Սամվել Կարապետյանը (video) Վանաձորում 53-ամյա քաղաքացին կրակել ու սպանել է գազալցակայանի աշխատակցի շանը Երբ ՀՀ իշխանությունները փորձում են թաքցնել խնդիրները, մեզ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն Տո լա՛վ լսեք․ Սիլվա Համբարձումյանը Սերժ Սարգսյանի շանն անգամ չէր կարող կաշառք տալ․ Դավիթ Մկրտչյան (video) Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Փաստ» Թրամփի էֆեկտը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը․ Անդրանիկ Թևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am