Մոուրինյոն մտադիր է հեռանալ
Daily Mail-ը հայտնում է,որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամռանը շարունակել աշխատանքն այլ ակումբում: Պորտուգալացի մասնագետը բավական սառը հարաբերությունների մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հետ: Մոուրինյոն անհամեմատ ավելի քիչ ժամանակ է անցկացնում Մանչեսթերում և շարունակ մեկնում է Լոնդոն, որտեղ բնակվում է նրա ընտանիքը: Մոուրինյուի պայմանագիրը «Մանչեսթերի» հետ ավարտվում է եկող տարվա ամռանը:
