Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևի Բաքվում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես ադրբեջանական դիրքորոշման որոշակի մեղմացում։ Սակայն դա մակերեսային ընկալում է: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ավտորիտար համակարգում որևէ պատգամավորի նման հայտարարություն չի կարող լինել ինքնաբուխ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության առանցքային հարցին, որը տարիներ շարունակ գտնվում է Ադրբեջանի նախագահի անմիջական վերահսկողության ներքո։ Հետևաբար, այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ:

Ի դեպ, նման հայտարարությունները հաճախ փորձարկում են հանրային արձագանքը և միջազգային դիրքորոշումները՝ առանց պաշտոնական հանձնառության։

Բաքվի հիմնական պահանջը չի փոխվել։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է ստանձնի սահմանադրական պարտավորություն՝ իր հիմնական օրենքում բացառելով Ադրբեջանին ուղղված որևէ տարածքային ակնարկ։ Փոփոխվել է ոչ թե պահանջի բովանդակությունը, այլ դրա ներկայացման հերթականությունը։ Եթե նախկինում Բաքուն պահանջում էր նախ փոխել Սահմանադրությունը, ապա միայն հետո խոսել խաղաղության պայմանագրի մասին, այժմ առաջարկվում է հակառակ տարբերակը՝ նախ ստորագրում, սակայն այն պայմանով, որ պայմանագրի ուժի մեջ մտնելը փաստացի կապվելու է սահմանադրական փոփոխությունների իրականացման հետ։ Այս մոտեցումը խաղաղության պայմանագիրը վերածում է ոչ թե գործընթացի ավարտի, այլ քաղաքական և իրավական ճնշման նոր գործիքի։

«Մինչև հունիս» ձևակերպումը պատահական չէ։ Այն ուղղակիորեն կապված է Հայաստանի ընտրական օրացույցի հետ և հաշվարկված է ընտրություններին նախորդող փուլում ներքաղաքական դաշտի վրա ազդեցություն գործելու նպատակով։ Մինչև ընտրությունները խաղաղության պայմանագրի ստորագրումը գործող իշխանությանը հնարավորություն է տալիս հանդես գալ որպես «խաղաղություն ապահովող» ուժ՝ ապահովելով արտաքին քաղաքական աջակցություն և ներքին լեգիտիմության լրացուցիչ ռեսուրսներ։ Այս համատեքստում խաղաղության գործընթացը դուրս է բերվում անվտանգության և պետական շահի հարթությունից և տեղափոխվում ընտրական տեխնոլոգիաների դաշտ։

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվում է մինչև ընտրությունները, սակայն հետագայում սահմանադրական փոփոխությունները չեն իրականացվում կամ հանրաքվեն ձախողվում է, Ադրբեջանը ստանում է առավել շահեկան դիրք։ Այդ դեպքում Բաքուն կարող է պնդել, որ Հայաստանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները։ Սա Ադրբեջանին հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում նախաձեռնել ճնշման նոր փուլ՝ արդեն իրավաքաղաքական հիմնավորումներով։

Կարճաժամկետ քաղաքական հաշվարկով այս իրավիճակը կարող է ընկալվել որպես ակնհայտ նվեր գործող իշխանությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն պետական և ռազմավարական տեսանկյունից այն ավելի շուտ թակարդ է, քանի որ խաղաղության պայմանագիրը դառնում է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա արտաքին ազդեցության գործիք»,-գրել է նա։

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am