Գեներալ Մաքմասթեր. Իրանի ցուցարարներն վայելում են Վաշինգտոնի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը

Ամերիկայի Ձայն Իրանում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ կապված վերջին օրերին այստեղ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի հետ: Միջազգային հանրությունն արձագանքում է Իրանում ընթացող զարգացումներին: Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն իր մտահոգությունն է արտահայտել Իրանում բռնության ու մարդկային զոհերի կապակցությամբ՝ կոչ անելով Իրանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և խուսափել բռնության նոր ալիքից: Իր հերթին Եվրամիությունը ևս դատապարտել է բռնությունը՝ հայտարարելով, որ ուշադրությամբ հետևում է Իրանում ընթացող զարգացումներին: Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան ընդգծել է մարդկանց հիմնական ազատություների և իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունն Իրանում: Միացյալ Նահանգները ևս արձագանքել է Իրանի իրավիճակին: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան նոր գրառման մեջ ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Իրանի ժողովրդին, որը հակադրվում է, ըստ նախագահի, Իրանի կոռումպացված կառավարությանը: Նախագահ Թրամփի հետ մեկտեղ Իրանի իրավիճակի մասին անդրադարձել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Հերբերտ Մաքմասթերի խոսքը, ով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի ժողովուրդն իր զայրույթն է արտահայտում, քանի որ երկրի իշխանությունները քաղաքացիների կարիքները հոգալու փոխարեն զբաղված են ահաբեկչության արտահանմամբ: Խոսելով ԱՄՆ-ի գործողությունների մասին՝ գեներալը ասել է. «Մենք կտեսնենք ինչ տարբերակներ ունենք, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրաձայնել ամբողջ աշխարհում Իրանի ժողովրդի անունից»,- նշել է Մաքմասթերը: Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն աջակցություն է հայտնել վարչակազմի վարած քաղաքականությանը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք զրկում են վարչակարգին համապատասխան ռեսուրսներից: Ըստ Մաքմասթերի, Իրանը շարունակում է դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Նրա խոսքերով, իրանցի ցուցարարները վայելում են ԱՄՆ-ի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը, և ԱՄՆ-ը ուրախ է, որ նրանք իրականացնում են, մեջբերում ենք, բռնակալ վարչակարգի դեմ բարձրաձայնելու իրենց իրավունքը։ Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները երկրում ստեղծված կացության մեջ մեղադրել են ՝՝թշնամիներին՛՛, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video) Իրանի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն է թողել Կասպից ծովի տարածաշրջանի վրա. Լավրով Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք» Աննա Հակոբյանը Ձեզ հետ ասոցացվու՞մ է․ հարց՝ Փաշինյանին (video) Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է Սամվել Կարապետյանի պատասխանը չուշացավ՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան Խամաճիկի ձեռքով կործանում են հայ-ռուսական հարաբերությունները․ Ռոբերտ Քոչարյանը՝ Լազարևյան ակումբում (video) Էդ ղեկավարի պահվա՞ծք ա․ տենց ղեկավար մեզ պետք չի․ քաղաքացի (video) Լարված երկխոսություն լրագրողի և Փաշինյանի միջև․ «Ուղիղ պատասխանե՛ք, ադրբեջանցիները գալու՞ են» (video) Ո՞ր գործարարներն են հանդիպել Մուսթաֆաևին․ Փաշինյանը մանրամասնում է (video) «Պաշտոնից կհեռացվի՛»․ ո՞ր պաշտոնյային սպառնաց Փաշինյանը (video) Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am