Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է գործընկեր տարբեր երկրներից նոր զինատեսակների ձեռքբերումը։ Ադրբեջանական բանակի զինանոցի վերջին տարիների համալրումները ցուցադրվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին՝ Բաքվում կայացած զինվորական շքերթի ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ ցուցադրվել է 39 հատուկ տեխնիկա և զենքի համակարգ, 53 հակաօդային պաշտպանության միջոց, 63 միավոր հրթիռահրետանային զենք և 12 նավ, 55 ավիացիոն միջոց, որից 5-ը բերվել է Թուրքիայից։ Ռազմական շքերթին, բացի Ադրբեջանի 5000 զինվորներից մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի 240 և Պակիստանի զինված ուժերի 120 զինծառայողներ։

Նորագույն զինատեսակներ շքերթին․ ուժի ցուցադրությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական ուղերձ

Ադրբեջանում գործող միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպառազինության հիմնական նորամուծություններից են չինական HQ-9 BE հեռահար զենիթային հրթիռային համակարգերը։ Այս զենքի արտահանման տարբերակը նախատեսված է ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ և կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ ոչնչացնելու համար։ «HQ-9BE»-ն Չինաստանի HQ-9 հակաօդային պաշտպանության համակարգի արտահանված վերջին տարբերակն է: HQ-9BE հակաօդային պաշտպանության համակարգն առաջին անգամ ներկայացվել է 2025 թվականի փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած IDEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Դրա արտադրողները՝ չինական Norinco և CATIC ընկերությունները, համակարգը ներկայացրել են որպես ամերիկյան «Patriot»-ի և ռուսական «C-400»-ի մրցակցային այլընտրանք։ Ըստ հրապարակումների՝ Ադրբեջանը դարձել է չորրորդ երկիրը՝ Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո, և նախկին խորհրդային հանրապետությաններից առաջինը, որը ձեռք բերել է Չինաստանից HQ-9BE համակարգերը։

2024 թվականին Ադրբեջանը ձեռք է բերել Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրության JF-17 Block III կործանիչներ։ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում ներկայացվել էին պակիստանյան JF-17C (Block III) կործանիչները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինվորական շքերթի ընթացքում՝ ցուցադրական թռիչքի ժամանակ, օդ են բարձրացել այդ JF-17 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Շքերթից առաջ ադրբեջանական մամուլում կային հրապարակումներ, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի JF-17 Thunder կործանիչներն ու պակիստանցի զինծառայողներն էլ են մասնակցելու զորահանդեսին։ Այնուամենայնիվ՝ պարզ չէ, թե շքերթին թռիչքները կատարել են Ադրբեջանի՞ ԶՈՒ-ին, թե՞ Պակիստանին պատկանող կործանիչները։

2025 թվականին Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր, որն ընդգրկել է էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ու մշակույթի ոլորտները։ Չինաստանը հետաքրքրված է նաև Ադրբեջանի էներգետիկ պաշարներով և «կանաչ էներգիայի» նախագծերով։ Մյուս կողմից՝ Չինաստանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը կենտրոնական դեր ունի։ Տարեկան անցկացվում են համատեղ զորավարժություններ, Չինաստանը Պակիստանին մատակարարում է Hangor դասի սուզանավեր և J-10C կործանիչներ, ինչպես նաև աջակցում է պաշտպանական արտադրությանը։ Չինաստանի և Պակիստանի ռազմական դաշինքը ուժեղացնում է Պեկինի դիրքերը տարածաշրջանում, ինչը Բաքվի համար կարևոր է։

Ադրբեջանի բանակի զինանոցի նորույթներից է Իսրայելում արտադրված Sea Breaker հրթիռը։ «Rafael Advanced Defense Systems»-ի կողմից մշակված «Sea Breaker»-ը բարձր ճշգրտության, հինգերորդ սերնդի համակարգ է, որը կարող է խոցել մակերեսային և ափամերձ թիրախներ՝ մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա, և մեկ հրթիռը կարող է ոչնչացնել փոքր ռազմանավ։

Բաքվի կողմից Sea Breaker հրթիռների ձեռքբերումը, ինչպես վկայում են ադրբեջանական աղբյուրները, կարելի է դիտարկել որպես նոր հնարավորություն, որը թույլ կտա չեզոքացնել երկրի ափամերձ ենթակառուցվածքների, էներգետիկ հարթակների և ծովային հաղորդակցությունների համար հնարավոր սպառնալիքները։ Կասպյան տարածաշրջանում «Sea Breaker» և այլ ռազմածովային նոր զինատեսակներն Ադրբեջանը, ըստ երևույթին, կարող է կիրառել Իրանի կամ ավելի պակաս հավանականությամբ՝ Ռուսաստանի դեմ։

Օպերատիվ-մարտավարական Predator Hawk (HOUK) հրթիռային համալիրը ցուցադրվել է PULS շասսիի վրա։ Հրթիռներն արտադրվում են իսրայելական Elbit Systems պաշտպանական կորպորացիայի կողմից: Ընկերության տվյալներով՝ «Predator Hawk»-ը բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռային համակարգ է, որը նախատեսված է մեծ հեռավորությունների վրա թիրախներ ոչնչացնելու համար։ Ունի 50-ից մինչև 300 կիլոմետր բացառիկ հեռահարություն։ Մոտ 10 տարի է՝ Ադրբեջանը գնում է «Elbit Systems»-ի հրթիռային համակարգեր։ Ադրբեջանին մատակարարվել է մինչև 200 կիլոմետր հեռահարությամբ EXTRA մարտավարական հրթիռներ, իսկ ավելի ուշ՝ ադրբեջանական բանակը ստացել է «Elbit Systems»-ի կողմից մշակված LORA հրթիռներ՝ մինչև 400 կիլոմետր հեռահարությամբ։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս երկու հրթիռներն օգտագործվել են Արցախի դեմ»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը․ փաստաբաններն արձանգանքում են ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դեպքին Ներգրավվեցի գյումրեցի ընդդիմադիր հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի դեմ քննվող քրեական գործերից մեկով․ Մելիքյան Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Խոսնակ Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet 11 տարի առաջ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար հետախուզվողին գտել են Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am