Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, Եկեղեցում են ստեղծվել հայ ժողովրդի ճակատագիրն ու դիմագիծը պայմանավորող մեծաթիվ երևույթներ: 1. Հայ առաքելական եկեղեցին է ստեղծել հայոց գրերը Սահակ Պարթև կաթողիկոսի օրոք ՀԱՍԵ հոգևորական Մեսրոպ Մաշտոցի կողմից: 2. Եկեղեցին դարերով եղել է հայ կրթության գլխավոր կազմակերպիչը։ 3. Հայ եկեղեցական ճարտարապետությունը համաշխարհային արժեք է, Էջմիածնի մայր տաճարն ու շատ վանքեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են ։ 4. ՀԱՍԵ կողմից ստեղծված Խաչքարերի արվեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն է: 5. Եկեղեցում են ստեղծվել մեծ արժեք ունեցող երաժշտական գործեր, շարականներ, խազային նոտագրությունը: Լեգենդար Կոմիտաս Վարդապետը եղել է հոգևորական: 6. Հայ պատմիչների մեծ մասը հոգևորականներ էին՝ Մովսես Խորենացի, Եղիշե և այլք: 7. Եկեղեցում է ստեղծվել իրավական և բարոյական համակարգը, Մխիթար Գոշը եղել է հոգևորական: 8. Եկեղեցին ստանձնել է Ազգային ինքնության պահպանումը օտար տիրապետության տակ, ցեղասպանությունից հետո իրականացրել է ազգի հավաքում ու վերակազմավորում: 9. Եկեղեցին իրականացրել է Սոցիալական և բարեգործական գործունեություն, հիմնել է որբանոցներ, հիվանդանոցներ, աջակցել է գաղթականներին: 10. Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է եղել Գրիգոր Նարեկացին, ում «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը համաքրիստոնեական արժեք է: 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում: Շարքը կարելի է շարունակել ու լրացնել: Հայաստանում չկա որևէ այլ կրոնական կազմակերպություն, որը նման դեր ունեցած լինի հայ ժողովրդի կյանքում:
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը