«Պայքար, այլ տարբերակ չկա, պարզապես պայքարը պետք է լինի ավելի համակարգված, միասնական»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանի քայլերի դեմն առնել։
Ըստ նրա, խնդիրը միայն նիկոլական վարչակարգի մեջ չէ, խնդիրը նրան հովանավորողների մեջ է. «Թուրք-ադրբեջանական տանդեմն ակնհայտ է, բայց արևմտյան կառույցները չե՞ն քաջալերում»։
«Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. մի Լյուդովիկոսն ասում էր՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, մյուս Լյուդովիկոսն ասում էր՝ պետությունը ես եմ։ Երկուսն էլ Նիկոլն ասում է։ Իրենց պետք է իրենց աթոռը, պաշտոնը, կապ չունի այդ գործողությունները կգնան Հայաստանի ադրբեջանցման ճանապարհով, թե ինչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ այն պահին երբ որ փողոցային պայքարը դադարեց կամ պասիվացավ, Փաշինյանի ռեժիմը սաստկացրեց իր պայքարն ազգային ուժերի դեմ։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը