Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, օդային և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ։

«Հենց խաղաղության համաձայնագիր կնքվի, անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, ինքնաթիռներ օդում և աջակցություն ծովում ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել», – ասել է նա։

Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կնպաստեն այլ ձևերով։

 «Այս պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են դժվար ընտրություններ: Ուկրաինան պետք է հասկանա, որ յուրաքանչյուր զոհաբերություն, յուրաքանչյուր կորցրած կյանք և յուրաքանչյուր կրած դժվարություն շուտ չի կրկնվի, և որ խաղաղությունը երկարատև կլինի ու կունենա խոշոր երկրների աջակցությունը», – ընդգծել է Ռյուտեն։

«Մենք ցանկանում ենք ոչ միայն այս պատերազմի ավարտը, մենք մտածում ենք ապագայի մասին և ձգտում ենք ապահովել երկարատև խաղաղություն», – ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուժեղ զինված ուժերից բացի, Ուկրաինային անհրաժեշտ է նաև իր դաշնակիցների հզոր աջակցությունը։

«Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ տրամադրելու որոշակի անվտանգության երաշխիքներ: «Կամեցողների կոալիցիան» առաջընթաց է գրանցել այդ երաշխիքների մշակման գործում, մասնավորապես՝ անցյալ ամիս Փարիզում, և նախագահ Զելենսկին խոսել է այս մասին», – նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի նախագահները Փարիզում ստորագրեցին հռչակագիր հրադադարից հետո Ուկրաինայում ֆրանսիական և բրիտանական զորքերի տեղակայման մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիև է ժամանել փետրվարի 3-ին: Ռյուտեն ելույթ է ունեցել Գերագույն ռադայի 15-րդ նստաշրջանի բացմանը: Նախորդ անգամ Ռյուտեն Ուկրաինայում էր եղել 2025 թ. ապրիլին և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այցելել էր Օդեսա։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը․ փաստաբաններն արձանգանքում են ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դեպքին Ներգրավվեցի գյումրեցի ընդդիմադիր հանրային գործիչ Կարապետ Պողոսյանի դեմ քննվող քրեական գործերից մեկով․ Մելիքյան Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ. Փաստաբան Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Խոսնակ Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet 11 տարի առաջ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար հետախուզվողին գտել են Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այցելել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am