Իրանն, անկասկած, կթիրախավորի Իսրայելը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի դեպքում, քանի որ նրանք մեկ ամբողջություն են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։Լրագրողը նրան հարց է ուղղել՝ արդյոք Իրանը կպատասխանի Իսրայելին, եթե ԱՄՆ-ն հարվածի։
«Իսրայելն ու ԱՄՆ-ն երկու առանձին միավորներ չեն, այլ նույնն են, ինչպես ապացուցվում է փաստերով, – նշել է նա։
– Ենթադրությունը, որ Ամերիկան կհարվածի առանց Իսրայելի մասնակցության, հիմնարար սխալ է»։Շամխանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի, ապա «Իսրայելն, անշուշտ, կներգրավվի, և պատասխանը պետք է համաչափ լինի»։ Նա հավելել է, որ պատասխանի մասշտաբը «կախված է նրանց գործողություններից և քայլերից»։«Մենք կպատասխանենք և կհակադարձենք նույն կերպ», – շեշտել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Նա նաև նշել է, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։ Թրամփը հիշեցրել է, որ ամերիկյան հսկայական ռազմական նավատորմ է շարժվում դեպի Իրան։
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը