80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան
«ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը գրել է.
2025-ին Հայաստանում «միջին աշխատավարձը» ներկայացվում է մոտ 300․000 դրամ։ Թղթի վրա՝ աճ, իրականում՝ սոցիալական քողարկում։
ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձերն ըստ մարզերի հտևյալն են․
Գեղարքունիք–146–149 հազար դրամ
Շիրակ, Տավուշ – մոտ 158–160 հազար դրամ
Լոռի, Վայոց Ձոր – ազգային միջինից զգալիորեն ցածր
Երևան – մոտ 298 հազար դրամ
Սյունիք – ավելի քան 306 հազար դրամ
Այս թվերը ոչ թե միմյանցից «տարբերվում են», այլ ցույց են տալիս առկա տարածքային և սոցիալական ճեղքվածքը։
Բայց ահա «միջինի» ամենացնցող կողմը
Դեկտեմբեր ամսին
հավաքարարի միջին ամսական աշխատավարձը կազմել է 80․000 դրամ, իսկ
նախարարի պարգևավճարն ու աշխատավրձը՝ մոտ 9․000․000 դրամ։
Եվ այս երկուսը խառնում են իրար՝ ստանալով «միջին աշխատավարձ»։
Սա հաշվարկ չէ․ սա անարդար ցուցանիշ է։
Մարզերի աղքատությունը թաքցվում է մայրաքաղաքի թվերով,
80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում։
Քանի դեռ այս ամենը կոչվում է «միջին»,
Հայաստանում սոցիալական անարդարությունը չի վերանում,
այն պարզապես գեղեցիկ թվերով է փաթեթավորվում։
