«Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ»․ Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ

Մանկության ու դպրոցական տարիներին մեր հեքիաթի հերոսն աչքի էր ընկնում լաչառությամբ ու լոպազությամբ։ Հատկապես յոլա չէր գնում աղջիկների հետ՝ նրանց հասցեին հաճախ կռալով, թե՝ «վաղը ձեր վրա նույնիսկ թքող չի լինի»։ Աղջիկները շան տեղ չէին դնում և իրար մեջ սրան ղզիկ-բայղուշիկ էին կոչում։

Վաղ պատանեկության շրջանում մեր հերոսը դարձավ աննկուն պահանջատեր։ Օրվա իշխանություններից պահանջում էր օրինականացնել մարիխուանան ու մարմնավաճառությունը։ Իշխանությունը չընդառաջեց, բայց ինքը հնարավորությունը բաց չէր թողնում անձնական օրինակով ցույց տալ դրանց օգտագործման ձևերն ու եղանակները։ Հերոսի մերձավոր գործընկերներից մեկը ժամանակին բավականին փաստարկված, ամբողջական ու համոզիչ նրան կոչեց հավեժ մարմնավաճառ, ինչը հետագայում դարձավ հերոսի քաղաքական կեղծանունը։

Հասուն պատանեկության տարիներին մեր հերոսը լուրջ հաջողությունների հասավ էռոտիկ ֆիլմերում նկարահանվելիս ու ակվարիումներում կրքոտ պորտապարեր ցուցադրելիս։ Ավելի ուշ, քծնանքի ու իրեն հատուկ այլ հնարքների շնորհիվ, կարողացավ տեղավորվել փողատերերի գրպաններում՝ ստանձելով նրանց կողմից օրվա իշխանություններին շնորհավորանքներ ու նվերներ փոխանցող փողկապավոր առաքիչի դերը։
Ժպիտը դեմքից անպակաս էր։ Նախկին իշխանության ոչ երկրորդական դեմքերից մեկը պատմում է, որ հերթական նվերը փոխանցելիս իր մեջ տպավորվել է ոչ այնքան թանկարժեք փողկապն ու զառամյալ տարիքով կոնյակի շիշը, որքան բազմանշանակ ժպիտն ու, հատկապես, ձախ աչքով անելը։ Պատահական չէ, որ հեքիաթի հերոսի անունը գրելիս վերջում հիմնականում Ь (ռուսական МЯГКИЙ ЗНАК) խորհրդանշող տառն էին ավելացնում։ Չերկարացնեմ՝ հեքիաթի հերոսին շատ-շատ էին սիրում։

Բայց ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն։ Ինչ գաղափարախոսությամբ և որ թիմի հետ՝ կարևոր չէ՝ ցանկացած։ Իսկ թե իշխանության որ ոլորտն էր իրեն ավելի հոգեհարազատ՝ այստեղ արդեն մտածել էր պետք… Երկար գցեց-բռնեց և հայտնաբերեց, որ իր էությանն ավելի հոգեհարազատ է զավզակությունն ու անիմաստ բարբաջելը։ Ուրեմն՝ խորհրդարան։ Բայց ինչպե՞ս… Միանգամից հիշեց Հռոմի Կալիգուլա կայսեր Ինկիտատոս ձիու սենատոր դառնալու պատմությունը… Եւ անմիջապես էլ իր մեջ հարց ծնվեց՝ իսկ ինքն ինչո՞վ է պակաս Ինկիտատոսից։ Ինքնահամոզումը երկար չտևեց՝ ոչնչով։ Մանրամասն ուսումնասիրեց սենատոր ձիու առավել աչքի ընկնող հիմնական հատկանիշներն ու վեց ամիս անմռունչ պարապելուց հետո խրխնջալը, քացի տալն ու թքելը հերոսի մոտ հասավ արվեստի մակարդակի։ Նույնիսկ փողոցում քայլերիս ինքնագոհ խրխնջում էր, քացի տալիս և, հատկապես, դիպուկ թքում, ինչը ընտանեկան գենետիկա էր։

Եւ ուրեմն՝ ձին պատրաստ է, մնում է հեծվորը։ Փնտրտուքը նույնպես երկար չտևեց։ Հեռավոր ինչ-որ գյուղից, ծնողներին թշնամու գնդակոծության տակ թողած ու խուրջինը ուսերին գցած մի դասալիք, չարությամբ, իշխանատենչությամբ ու պոպուլիզմի ահռելի պաշարով պրկված, քայլարածություն էր սկսել դեպի մայրաքաղաք՝ իշխանությունը զավթելու ծրագրով։ Ժողովրդին ուղղված կարգախոսը բավական գայթակղիչ էր՝ յուրաքանչյուր քաղաքացու խոստանում էր վարչապետի պաշտոն։ Կարճ ժամանակ անց իր շուրջը կարողացավ հավաքել հազարավոր խուջինավորների ու միամիտների և մերօրյա Ինկիտատոսի վրա բազմած՝ զավթել իշխանությունը։ Եւ, ահա, հենց այդ պահից էլ սկսվեց հեքիաթի մեր հերոսի պետականաստեղծ հզոր ծրագրերի իրականացման հախուռն շրջանը։

Մերօրյա Կալիգուլան, որպես պետության անվտանգությունն ապահովող ռազմավարական կարևորագույն ոլորտ, լրջագույն դեր հատկացրեց փողոցների ասֆալտապատմանը և այդ ոլորտը վստահեց Ինկիտատոսին։ Հաջորդ օրն իսկ մեր հերոսը ոլորտի հետագա զարգացման համար երկու կարևորագույն օրենքներ ընդունել տվեց՝ յուրաքանչյուր փողոց պետք է ասֆալտապատվի ոչ պակաս, քան տարին երկու անգամ և տենդերը միշտ պետք է շահի իր հարազատը։ Ըստ թիմակիցների հավաստի տեղեկությունների, կառավարությունը երկու հարևան պետությունների հետ միջպետական բանակցություններ սկսեց, որպեսզի նրանց երկրների փողոցների ասֆալտապատումը նույնպես վստահեն մեր հերոսի տնօրինությանը։ Հարևանները համաձայնեցին՝ պարտադրելով նրանց ընդունել դարերից եկած իրենց պետության համար կարեւորագույն մի քանի պայմաններ. հիմնահատակ քանդել պետության հենասյուն հադիսացող Սուրբ Եկեղեցին, մոռանալ իրենց կողմից իրականացրած ցեղասպանությունն ու չբարձրաձայնել ցեղսպանության մասին միջազգային կառույցներում։ Բանակցող կողմը սիրելի հարևանների պարտադրանքը ընդունեց հոտընկայս՝ գլուխների խոնհարումով։

Կալիգուլայի ձիու իր կարգավիճակն օգտագործելով մեր հերոսը կարողացավ նաև ճարպկորեն սղոսկվել խաղային բիզնես։ Կարճ ասած՝ մեր հերոսի համար ծովը ծնկներից էր, իսկ ասֆալտի տենդրների ու խաղամոլության միջոցով դեպի իր գրպանները հոսող դրամակույտերը՝ անչափելի…
Հերթական օրվա ավարտին մեր ամենակարող Ինկիտատոսի զրահապատ մեքենան, մի քանի այլ մեքենաների ուղեկցությամբ, շարժվեց բոլորովին վերջերս կառուցած իր շքեղ առանձնատան ուղղությամբ։ Հերոսի դեմքը պայծառանում էր, նույնիսկ փորձում էր նստած տեղում պորտապարային շարժումներ անել, երբ մեքենան անցնում էր նոր ասֆալտատատված փողոցով և ինքը շնչում էր ասֆալտի ախորժաբեր թարմ բույրը…

Ամառանոցի մուտքի մոտ, բաժանվելով Անվտանգության աշխատակիցներից, մոտեցավ բակ տանող դարպասին։ Իրեն հանկարծ թվաց, որ իր ուղղությամբ կա սևեռված ագրեսիվ հայացք։ Հետ շրջվեց ու սարսափեց՝ իրեն թվաց, թե դա այն երիտասարդի հայացքն է, ում ձեռքերն անվտանգության աշխատակիցները ոլորեցին եւ ինքը թքեց նրա դեմքին։ Զգաց, որ անդրավարտիքը խոնավանում է։ Երիտասարդը այդտեղ էր, թե ոչ՝ դժվար էր ասել, որովհետև իր աչքերի առջեւ հաճախ էր հառնում այդ երիտասարդը՝ վրեժառուի հայացքով։ Անմիջապես Անվտանգության աշխատակիցներին հրահանգեց հետ դարձ կատարել և իրեն ուղեկցել մինչև ննջասենյակ…

Արդեն անկողնում, մանրամասն ծանոթանալով ասֆալտի տենդերների ու մոլախաղերի բերած օրվա հասույթին, վայելեց երջանիկ վայրկաններ ու հեզասահ ընկղմվեց Մորփեոսի գիրկը։
Ինչպես բոլոր հեքիաթներում, մեր հեքիաթի վերջում էլ երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը՝ մերօրյա Կալիգուլային, մյուսը՝ հանապազօրյա Ինկիտատոսին, երրորդն էլ՝ հեքիաթի հերոսին տեղը չբերող ընթերցողին»։

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Մի կարևոր բան պետք է հասկանալ, եթե ոչ․․․ Անժելա Թովմասյան (video) Ալիև՛, քո հայրը գլուխ էր խոնարհում Սարդարապատում․․․ բողոքի ակցիա նախագահականի մոտ (video) «Ձեզ մնաց 4 ամիս․․․ կոշիկ լիզողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Փաշինյանն «անասնական վախեր» ունի Պուտինից․ ի՞նչ են զգուշացրել նրան․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Գնդերեցների թեմայով Պապիկան Սուրիկը «բազարների» մեջ է եղել․ Դերենիկ Մալխասյան (video) Եռաբլուրում ողբու՛մ ենք․․․ ուշքի եկեք․․․ իշխանությունից որևէ մեկը դուրս չթակեց․ որդեկորույս մայր Վահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ (video) «Հրապարակ». Զրո կոպեկ չունի տալու Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաշինյա՛ն, դու 18 մլն ես դրել գրպանդ․․․ լսե՛ք այս խայտառակությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան (video) Արաղչին և Ուիթքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Axios Արտասահմանյան ՀԿ-ների կասկածելի գործունեությունը Հայաստանում․ ադրբեջանական կողմն ակտիվ քարոզ է անում Հայոց Եկեղեցին հալածելու Փաշազադեի հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով․Մելիքյան Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, հավաստիացրել է քննիչը 80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ»․ Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am