Օսմանյան կայսրությունից փախած հայի զավակ Սաուդյան Արաբիայի արքայազնը հացադուլ է հայտարարել
Middle East Eye- ը հայտնում է,որ Սաուդյան Արաբիայի արքայազն Թալալ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, որի մայրը Օսմանյան կայսրությունից փախած հայ է, հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր երեք որդու ձերբակալության դեմ։ 86 տարեկան արքայազնը նոյեմբերի 10-ից սնունդ չի ընդունել։ Հիշեցնենք,որ նոյեմբերի 4-ին հակակոռուպցիոն արշավի շրջանակում ձերբակալվել է նրա առաջին որդին՝ Ալ Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդը, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել։ Հացադուլի ժամանակ արքայազնը 10 կգ նիհարել է, թագավոր Ֆեյսալի անվան հիվանդանոցի բժիշկները նրան արհեստական սննդի խողովակ են միացրել։ Սակայն արքայազնը, միևնույն է, թույլ է։
