Իրանը և Ադրբեջանը միասին մեքենաներ կարտադրեն
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանը և Ադրբեջանը համատեղ հինգ մեքենաներ են արտադրելու, ասել է Իրանի առևտրային կցորդը Բաքվում:Համատեղ մեքենաների գործարանը գտնվում է շինարարության վերջին փուլում և ակնկալվում է, որ այն կավարտվի այս տարվա վերջին, ասել է Մոհամմադ-Աբրահիմ Նաքիզադեն։ Գործարանը կունենա տարեկան 10 000 մեքենա արտադրելու հնարավորություն և գտնվում է Բաքվից 175 կմ հեռավորության վրա։
