Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար
ՀՀ վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին ավտոմեքենաների անվադողերի գնումներ է իրականացրել։ «Փաստինֆո»-ն պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ գնումները կատարվել են «Արպանիվ» ՍՊԸ-ից՝ երկու տարբեր պայմանագրերով։
Առաջին պայմանագրի շրջանակում նշված ընկերությանը վճարվել է 795 840 դրամ, որով ձեռք են բերվել մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ամառային և ձմեռային անվադողեր՝ 2025 թվականի արտադրության։
Մեկ այլ պայմանագրով վարչապետի աշխատակազմը «Արպանիվ» ՍՊԸ-ին փոխանցել է ևս 788 400 դրամ՝ կրկին մարդատար ավտոմեքենաների համար ամառային և ձմեռային անվադողեր ձեռք բերելու նպատակով։ Տվյալ դեպքում հստակ սահմանվել է, որ դրանք պետք է լինեն 2025–2026 և 2026 թվականների արտադրության և չօգտագործված։
Այսպիսով, երկու պայմանագրերի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ընդհանուր առմամբ դուրս է գրվել 1 584 240 դրամ՝ ավտոմեքենաների ամառային և ձմեռային անվադողերի ձեռքբերման համար։
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին և պատկանում է Արտյոմ Արազիկի Խանդանյանին։
