Փոխել օրենսդրությունը՝ կեղծ նորությունների դեմ պայքարի համար
Le Monde-ը հայտնում է,որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է վերանայել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող օրենսդրությունը` կեղծ նորությունների դեմ պայքարի նպատակով։ «Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել լիբերալ ժողովրդավարությունները, ապա մենք պետք է ուժեղ օրենսդրություն ունենանք:Փոփոխություններն օրենսդրությունում պետք է նաև վերաբերվեն սոցցանցերին, հատկապես ընտրությունների շրջանում։ Ֆրանսիայի նախագահը կողմ է հանդես գալիս համացանցային հարթակներում գովազդային նյութերի բարձր թափանցիկությանը»,-ասել է Մակրոնը։ Մակրոնն առաջարկել է կեղծ նորություններիի հայտ գալու դեպքում թույլ տալ դատարաններին օպերատիվ կերպով ջնջելու կոնտենտը, փակելու օգտահաշիվը կամ արգելափակելու հասանելիությունը վեբ-կայքին։
