Նոր մեղադրանք՝ Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, ինչպես նաև՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական Կարապետ Ղուկասյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի և «Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ։

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-452-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-452-րդ հոդվածի 3-րդ մասի և 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և զանգվածային անկարգություններին մասնակցելը։

Կարապետ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-452-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-452-րդ հոդվածի 3-րդ մասի և 327-րդ հոդվածի 1-ին մասի և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և զանգվածային անկարգություններին մասնակցելը և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Ավետիս Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-452-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-452-րդ հոդվածի 3-րդ մասի և 327-րդ հոդվածի 1-ին մասի և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։

Արտյոմ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով և 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին և մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Դադոյանին։
Այսօր՝ փետրվարի 2-ին, կկայանա գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին իրավապահ համակարգը, մեծ թվով ոստիկաններ շրջապատել էին Գյումրիի համայնքապետարանը։ Նրանք քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեծ ճնշումների ներքո հանեցին քաղաքապետարանից և կալանավորեցին։ Ղուկասյանի աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի տարածքում, որպեսզի թույլ չտան, որ Վարդան Ղուկասյանին իրավապահները տանեն։ Դեպքից հետո տասնյակ անձինք ձերբակալվեցին և կալանավորվեցին։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Նիկոլի դիսկոտեկի իրական մասնակցիները․․․ ամբողջությամբ ձախողել են․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Մեկը ոտը գետնին ա տալիս՝ կուչ ա գալիս․ մեզ փալաս պետք չի»․ Տավուշի բնակիչ (video) Անահիտ Ավանեսյա՛ն, էդ մարդկանց թողել եք բախտի քմահաճույքին, հիմա էլ պարում եք․ տնտեսագետը՝ փաստերով (video) «Չէիք ուզում կապիտուլյանտի սֆաթը տեսնել, չառաջադրվեիք»․ Էդգար Էլբակյանն՝ ԱԺ ընդդիմությանը (video) Ինչի կասկածու՞մ եք, որ Սամվել Կարապետյանը թոշակն ու աշխատավարձերը կրկնապատկելու է (video) Իրանն այդ տարածքները վերցնելու է․ Ալիևի համար «վարունգը թարս է բուսնելու»․ Հայկ Նահապետյան (video) Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով Պաշտպանության փոխնախարարն անհատապես հանդիպել է գնդերեց սարկավագներին եւ ճշտել նրանց դիրքորոշումը (video) Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ Տունը մամա չկա՞, ասի՝ տղա՛, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը Բաքվի բանտում են, դու սիրտ չունե՞ս (video) Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել․ Խաչիկ Գալստյանի ուղերձը «Արարատ Միրզոյա՛ն, էդ ինչո՞վ էին քեզ ուզում սպ**ել»․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և աշխատակիցը ծեծի են ենթարկել 19-ամյա բանվորին Ադրբեջանը Նախիջևանի սահմանադրությունից հանել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները Պատմության մեջ նման բան չի եղել․ իշխանությունը փորձում է խափանել Մայր Աթոռի գործունեությունը Մարզերում գիտե՞ք՝ ինչ են ասում Փաշինյանի մասին․ Արման Թաթոյան (video) «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Արմեն Աշոտյան Նոր մեղադրանք՝ Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ Եկել է Նիկոլի թալանն ու փոսերը հաշվելու ժամանակը․ Անժելա Թովմասյան (video) Դա թշնամու բենզին ա․ տավուշեցիների կտրուկ պատասխանն՝ ադրբեջանական բենզինի վաճառքին (video) ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնեական լիազորությունները Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով,
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am