ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Այսպես.

2025թ. տարեկան տվյալներով արձանագրվել է տնտեսական ակտիվության բավական բարձր աճի տեմպ։ ՏԱՑ-ը կազմել է 9.1%՝ շուրջ 1.1 տոկոսային կետով բարձր լինելով 2024թ. ցուցանիշից։ Աճի տեմպը հիմնականում արագացել է տարեվերջին՝ պայմանավորված արդյունաբերության վերականգնմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ։ Այսինքն՝ ՀՀ տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է պայմանավորված լինել արտաքին գործոններով։

Արդյունաբերության աճի տեմպն արագացել է տարեվերջին՝ հիմնականում պայմանավորված ոչ կայուն գործոններով: Արդյունաբերության ոլորտի աճի տեմպը տարեվերջին էականորեն արագացել է՝ դեկտեմբերին հասնելով 38.6%-ի։ Սակայն այդ աճի զգալի մասը՝ շուրջ 19.9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալներով, պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի շուրջ 2.9 անգամ աճով։ Վերջինս հիմնականում արտացոլում է ոսկու վերաարտահանման աճը, ինչը բնականաբար կայուն երևույթ չէ, և կարող է չեզոքանալ ՀՀ տնտեսությունից անկախ գործոնների հետևանքով։ Հետևաբար, այս տեսակի տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը։

ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից։ Թեև պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են, իսկ հարկային եկամուտները հավաքագրվել են գրեթե պլանավորվածի չափ, այնուամենայնիվ պետական բյուջեի պակասուրդը շուրջ 30.6%-ով շեղվել է պլանավորվածից՝ ծախսերի բարձր թերակատարման հետևանքով: Բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը նախորդ տարիների համեմատ բարելավվել է, ինչը հիմնականում պայմանավորված է ՊՆ ծախսերի մեծ կշռով։ Պետական բյուջեի առավել մանրամասն ուսումնասիրություն հնարավոր կլինի իրականացնել բյուջեի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Ինչի կասկածու՞մ եք, որ Սամվել Կարապետյանը թոշակն ու աշխատավարձերը կրկնապատկելու է (video) Իրանն այդ տարածքները վերցնելու է․ Ալիևի համար «վարունգը թարս է բուսնելու»․ Հայկ Նահապետյան (video) Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով Պաշտպանության փոխնախարարն անհատապես հանդիպել է գնդերեց սարկավագներին եւ ճշտել նրանց դիրքորոշումը (video) Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ Տունը մամա չկա՞, ասի՝ տղա՛, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը Բաքվի բանտում են, դու սիրտ չունե՞ս (video) Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել․ Խաչիկ Գալստյանի ուղերձը «Արարատ Միրզոյա՛ն, էդ ինչո՞վ էին քեզ ուզում սպ**ել»․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և աշխատակիցը ծեծի են ենթարկել 19-ամյա բանվորին Ադրբեջանը Նախիջևանի սահմանադրությունից հանել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները Պատմության մեջ նման բան չի եղել․ իշխանությունը փորձում է խափանել Մայր Աթոռի գործունեությունը Մարզերում գիտե՞ք՝ ինչ են ասում Փաշինյանի մասին․ Արման Թաթոյան (video) «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Արմեն Աշոտյան Նոր մեղադրանք՝ Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ Եկել է Նիկոլի թալանն ու փոսերը հաշվելու ժամանակը․ Անժելա Թովմասյան (video) Դա թշնամու բենզին ա․ տավուշեցիների կտրուկ պատասխանն՝ ադրբեջանական բենզինի վաճառքին (video) ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնեական լիազորությունները Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, «Մի հադըմ ապտակ կուդամ, կըսեմ՝ թոշակի չհասնիս»․ ի՞նչ կասեն գյումրեցիները Փաշինյանին (video) «Ադմիրալ Սուրո՛,տենց լավ չի, գիտե՞ս՝ ինչ պետք ա դեռ անես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նորատուսում կրքերը չեն հանդարտվում. ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են Գավառի հիվանդանոց Սաֆրաստյա՛ն, բան չունե՞ք ասելու Սուրեն Պապիկյանին․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am