Իրանում խուսափել բռնությունից.Անտոնիու Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հայտնել է,որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել խուսափել բռնության տարածումից Իրանում, որտեղ բողոքի ակցիաները շարունակվում են։ «Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում իսլամական հանրապետությունում իրավիճակի զարգացմանը։ Նա կոչ է անում հարգել խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա բռնությունից»,-ասել է Հակը։
