Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել

Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած և հունվարի 22-ին վիրահատության ենթարկված Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, 168.am-ին փոխանցեց, որ հայրիկի վիճակը բժիշկները բավարար են գնահատում։

«Հայրս հիվանդանոցից դուրս է գրվել ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին, այս պահին տանն է, առողջական վիճակը բավարար է։

Այս պահին հետվիրահատական վերականգնողական շրջանում է։ Կարողանում է մեզ հետ խոսել, շփվել, բայց այնպես չէ, որ շատ լավ է»,- նշեց Վերա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։

Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։

Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում էր կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացներ բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք նաև, որ հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Բաքվում ապօրինի պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։ Այս գրառումից մոտ մեկ ժամ անց Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի 2 վարձկանները Թուրքիայի միջոցով վերադարձվել են։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Եկել է Նիկոլի թալանը հաշվելու ժամանակը․ Էդգար Էլբակյան (video) «Նիկո՛լ, Պետրոսն էլ թռավ վրայիցդ, բռնի՛»․ Անժելա Թովմասյան (video) Նույնիսկ Փաշինյանի ընտրողներն ասում են՝ «ե՞րբ ենք պրծնելու դրանից» (video) Նիկոլը որոշում է կայացրել «գլխ**ել», ո՞ր երկուսին է առաջիկայում ձերբակալելու․ Հայկ Նահապետյան (video) Քեզ, որ ասեն «դանակ քաշող Սուրո՛», լա՞վ է․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը վախեցած Վեհափառից և ի՞նչ է լինելու փետրվարի 16-ին․ Նաիրա Զոհրաբյան (video) Այն հասարակությունը, որտեղ երիտասարդությունը ապագայի մեջ տեսնում է խոստում, այլ ոչ թե սպառնալիք, ապրում է հույսով ու լավատեսությամբ. Հայր Ռուբեն Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել Էկեք մի քիչ մաթեմ անենք Փաշինյանն ո՞վ ա, ես տենց *** չեմ ճանաչում․ Տավուշի բնակիչ (video) «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Մենք ամեն զենք էլ ունեիք, եթե չծախեին, չդավաճանեին․ Հարցում (video) Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» Բանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել Հայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրը Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ Բա իրանց պարգևատրումները որտեղի՞ց ստանան, եթե թոշակառուին տան․ Տավուշի բնակիչ (video) Բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. ավտոմեքենաները հայտնվել են ձորակում մեկը մյուսի վրա Աղերսում եմ կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին․ Սամվել դպիր Փաշինյանն իրա զոմբիների համար ա սրտիկ ուղարկում․ Հարցում (video) Մասյացոտնի թեմում Հայր Ռուբենի գլխավորությամբ երգում են հոգևորականներն ու աշխարհիկ անդամները (video) Վթարային ջրանջատում՝ Րաֆֆու փողոցում «Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից» #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը «հոգեվարքի» մեջ․ նա գիտի՝ վտանգը որտեղից է գալու․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am