Էկեք մի քիչ մաթեմ անենք։ — Ունենք առանձին կատեգորիա՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ (արք)եպիսկոպոսներ։ Նրանցից 4-ը կալանքի տակ են։ — Նախաքննության փուլում առաջին ատյանի դատարանում նրանց կալանքի հարցն ընդհանուր առմամբ քննարկվել է 6 անգամ՝ 4 անգամ՝ սկզբնական կալանք, 2 անգամ՝ կալանքի երկարացում (Արշակ ու Մկրտիչ Սրբազանների պարագայում. Միքայել ու Բագրատ Սրբազանների պարագայում նախաքննությունն ավարտել են արագ ու գործը փոխանցել դատաքննության): — Բոլոր 6 գործերը (4+2) ուղարկվել են Երևան քաղաքի քրեական դատարանին, որն ունի ընդհանուր առմամբ 30 դատավոր, և ըստ օրենքի՝ գործերը պետք է մակագրվեին պատահականության սկզբունքով։ — Բոլոր 6 գործերը մակագրվել են 30-ից միայն 2 դատավորի՝ Մասիս Մելքոնյան և Կարեն Ֆարխոյան (Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների սկզբնական կալանքը՝ Մ.Մելքոնյանին, իսկ Մկրտիչ Սրբազանի սկզբնական կալանքն ու դրա երկարացումը, ինչպես նաև Արշակ Սրբազանի կալանքի երկարացումը՝ Կ.Ֆարխոյանին): — Եթե ընդունենք, որ գործերը բաշխվում են պատահականության սկզբունքով, ապա գիտե՞ք որքան է 6 գործը 30-ից միայն 2-ին մակագրելու հավանականությունը։ 0,0038% կամ «26 հազարից՝ 1»։ Մի հատ պատկերացրե՛ք, էլի. քսանվեց հազարից մեկ։ — 6 գործից 5-ի պարագայում քննիչի միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ՝ կիրառվել է երկամսյա կալանք։ — 6-րդ միջնորդությունը քննվելու է վաղը՝ ժամը 18:30-ին, Կենտրոնի դատարանում։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման հարցն է (դատավոտ՝ Ֆարխոյան): ՀԱՐՑԵՐ ԳԻՏԱԿՆԵՐԻՆ. (1) Որքա՞ն է հավանականությունը, որ ունենանք տարբերվող որոշում։ (2) Որքա՞ն է հավանականությունը, որ սա առանձին կատեգորիայի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ (արք)եպիսկոպոսների նկատմամբ հալածանք չէ։ ՀԳ. Իրավաբաններն ազատ են ստուգելու ելակետային տվյալները, իսկ մաթեմատիկոսները՝ հաշվարկման մեթոդն ու արդյունքը։ Գիտակներն էլ ազատ են գնահատելու իրավիճակը, սակայն առա՛նց դատավորների նկատմամբ վիրավորական բառերի (թե չէ վաղն «անկոչ հյուրեր» կունենաք, մյուս օրն էլ կկանգնեք դատարանի առջև)։
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը