Հզոր փոթորիկ Եվրոպայի մի շարք երկրներում. կան զոհեր
Արևմտյան Եվրոպայի երկրներում՝Իռլանդիան, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Գերմանիայում մոլեգնել է հզոր Էլեոնորա փոթորիկը: Ֆրանսիայի Մորիլյոն լեռնադահուկային հանգստավայրում ծառի ընկնելու հետևանով 1 մարդ է զոհվել, 15 հոգի տուժել է :7 դեպարտամենտ հայտարարել են նախազգուշացման «նարնջագույն» աստիճան, քամու ուժգնությունը հասել է 147 կմ/ժ-ի: Գերմանիայում քամու ուժգնությունը հասել է 120 կմ/ժ-ի: Փոթորկի պատճառվ խախտվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը և նավագնացությունը երկրի հարավ-արևմուտքում: Իռլանդիայում առանց էլեկտրականության է մնացել մոտ 16 000 տուն, տնտեսություն և ձեռնարկություն, Հյուսիսային Իռլանդիայում՝ 20 000: Նիդերլանդներում կառավարությունը չեղարակել է տարածաշրջանային գնացքների երթևեկությունը: Բելգիայի տարածքում հայտարարվել է «նարնջագույն» նախազգուշացում:
